Ինչու՞ է Նեպալում աճում ինքնասպանությունների թիվը հղի կանանց շրջանում
Վիճակագրական տվյալների համաձայն`հղի կանայք և երիտասարդ մայրերը կազմում են Նեպալում ինքնասպանություն գործածների ընդհանուր թվի 16 տոկոսը:
Վերջին մի քանի տարիների ընթացքում այդ ցուցանիշը զգալիորեն աճել է:
Նեպալում հղի կանանց և երիտասարդ մայրերի շրջանում ինքնասպանությունների թիվը ռեկորդային է: Դրա գլխավոր պատճառներից են ծայրահեղ աղքատությունը, բնական աղետները, ընտանեկան բռնությունը և դեպրեսիան:
2014թ. սեպտեմբերից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում հղի կանանց շրջանում անցկացված սոցիոլոգիական հարցումների արդյունքում պարզվել է, որ հարցվածների 91 տոկոսը ընտանիքի անդամների (առավել հաճախ`ամուսինների և մայրերի) կողմից ենթարկվել է ֆիզիկական, զգացմունքային կամ սեռական բռնության:
Աղքատ երկրներում ինքնասպանության է գնում յուրաքանչյուր երրորդ հղի կին կամ երիտասարդ մայր: Նեպալում այս ցուցանիշը կազմում է 21%:
1in.am