Վիլնյուսում կանցկացվի կին քաղաքական ղեկավարների գագաթնաժողովը
Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն, որն Աշխարհի կին ղեկավարների խորհրդի նախագահն Է, առաջարկել Է հունիսի 6-ից մինչեւ 8-ը Վիլնյուսում անցկացնել կին քաղաքական ղեկավարների գագաթնաժողովը:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է նախագահական պալատի մամուլի ծառայությունը: «Խորհրդաժողովը կկայանա Լիտվայի նախագահի հովանավորությամբ: Միջոցառմանը, որը հունիսում տեղի կունենա Լիտվայի սեյմում, կմասնակցեն կին քաղաքական գործիչներ ամբողջ աշխարհից: Նրանք գործարար շրջանների, ակադեմիական հանրակցության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ միասին կքննարկեն քաղաքականությանը կանանց մասնակցության ընդլայնման, տնտեսական ոլորտում հավասար հնարավորությունների ապահովման եւ կանանց նկատմամբ բռնության վերացման միջոցները»,-նշում Է մամուլի ծառայությունը: Նախագահական պալատի տվյալներով՝ հունիսին Լիտվա կժամանեն Խորվաթիայի եւ Մալթայի նախագահները, Իսլանդիայի վարչապետը եւ այլ պետությունների գործող ու նախկին ղեկավարներ, որոնց միավորում Է անդամությունը Աշխարհի կին ղեկավարների խորհրդին: Կին քաղաքական ղեկավարների գագաթնաժողովը Վիլնյուսում կդառնա թվով յոթերորդը. համաժողովն ամեն տարի անցկացվում Է տարբեր երկրներում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Armenpress.am