ՆԱՏՕ-ի պաշտոնյան ռազմական սպառնալիք է հնչեցրել Ռուսաստանի հասցեին
https://parstoday.ir/hy/news/world-i86603-ՆԱՏՕ_ի_պաշտոնյան_ռազմական_սպառնալիք_է_հնչեցրել_Ռուսաստանի_հասցեին
Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատարը հայտարարել է, որ Ռուսաստանը սպառնալիք է այդ մայրցամաքի համար: Նա նշել է, որ Դաշնության դեմ ռազմական դիմակայությունն այդ կազմակերպության գերկայությունն է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 14, 2018 04:07 Asia/Tehran
  • ՆԱՏՕ-ի պաշտոնյան ռազմական սպառնալիք է հնչեցրել Ռուսաստանի հասցեին

Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատարը հայտարարել է, որ Ռուսաստանը սպառնալիք է այդ մայրցամաքի համար: Նա նշել է, որ Դաշնության դեմ ռազմական դիմակայությունն այդ կազմակերպության գերկայությունն է:

«Նեշընալ Ինթերեսթ» կայքի հաղորդման համաձայն, Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատար Քրթիս Սքափառոթին հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է տարածաշրջանն ապաայունացնող քայլերը և անտեսում է Եվրոպայի անվտանգության հետ կապված միջազգային չափանիշները:

Սքափառոթին սպառնացել է, որ Ռուսաստանին դիմակայելու համար տարբեր այլընտրանքներ գոյություն ունեն, որոնցից մեկը ռազմական դիմակայությունն է:

«ՆԱՏՕ-ի ռազմական ուժը Ռուսաստանի սպառնալիքին դիմակայելու համար բավարար չէ և ԱՄՆ կառավարությունը այդ հարցում պետք է համագործակցի մեզ հետ»,-հայտարարել է ՆԱՏՕ-ի պաշտոնյան:

Մոսկվան բազմիցս զգուշացրել է իր սահմանների մերձակայքում ՆԱՏՕ-ի ուժերի ներկայության հետևանքների կապակցությամբ և հայտարարել, որ դրա դեմ պատասխան քայլ է ձեռնարկելու: