Իսլամը աշխարհում ամենաարագ տարածվող կրոնն է
https://parstoday.ir/hy/news/world-i86727-Իսլամը_աշխարհում_ամենաարագ_տարածվող_կրոնն_է
Ամերիկյան Pew հետազոտական կենտրոնը կանխատեսել է, որ իսլամը աշխարհում ամենաարագ տարածվող կրոնն է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 15, 2018 14:58 Asia/Tehran
  • Իսլամը աշխարհում ամենաարագ տարածվող կրոնն է

Ամերիկյան Pew հետազոտական կենտրոնը կանխատեսել է, որ իսլամը աշխարհում ամենաարագ տարածվող կրոնն է:

Ամերիկյան Pew կենտրոնըը, իր վերջին զեկույցում նշում է, որ 2070 թ. Իսլամն աշխարհի ամենատարածված կրոնն է լինելու: Pew ընդգծել է, որ իսլամը միակ կրոնն է աշխարհում, որի աճը ավելին է, քան  աշխարհի բնակչության աճը:

Pew հետազոտական կենտրոնի տվյալներով, աշխարհի մուսուլման բնակչությունը 2010-ից մինչեւ 2050 թվականը կաճի շուրջ 73 տոկոսով, իսկ քրիստոնեությունը կաճի 35 տոկոսով:

Pew հետազոտական կենտրոնը հայտարարել է, որ եթե մուսուլման բնակչությունը շարունակի աճել, դարասկզբին մուսուլմանները կլինեն ավելի շատ, քան քրիստոնյաները:

Կենտրոնը հավելել է, որ 40-րդ դարի վերջում աշխարհում քրիստոնյաների թիվը կպակասի  , իսկ 106 միլիոն մարդ կհրաժարվեն այս կրոնից:

Pew հետազոտական կենտրոնը որն ակտիվ է ժողովրդագրության և կրոններում՝ հիմնված է Վաշինգտոնում: