Ֆրանսիայում պատանդառուի տանը հայտնաբերվել են ԻԼԻՊ-ի փաստաթղթեր
Ֆրանսիայի դատական մի պաշտոնյա հայտարարել է, որ ուրբաթ օրվա պատանդառության դեպքի հեղինակի տանը հայտնաբերվել են գրություններ, որտեղ խոսվում է ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման մասին:
ԻՌՆԱ գործակալության հաղորդմամբ, պաշտոնյան նշել է, որ Ռեզվան Լաղդիմի տանը հայտնաբերվել են մի հեռախոս և համակարգիչ:
Ոստիկանությունը հայտարարել է, որ 25-ամյա ահաբեկիչը եղել է Մարոկոյի քաղաքացի: Հիշեցնենք, որ ուրբաթ օրը Ֆրանսիայի հարավային Տրեբ քաղաքի սուպերմարկետում տեղի ունեցած զինված միջադեպի հետևանքով զոհվել են չորս հոգի ևս 16-ը վիրավորվել են:
Պատանդառուն ԻԼԻՊ-ի անդամ է ներկայացել և պահանջել է ազատ արձակել 2015 թվականի Փարիզի ահաբեկչական դեպքերի հեղինակ Սալահ Աբդոլսալամին: Ահաբեկչի հետ կապեր ունենալու մեղադրանքով ձերբակալվել է մի կին: