Թրամփը քննարկում է 20 ռուս դիվանագետների արտաքսման հարցը
https://parstoday.ir/hy/news/world-i87358-Թրամփը_քննարկում_է_20_ռուս_դիվանագետների_արտաքսման_հարցը
Հղում անելով Վաշինգտոնի և Եվրոպայի պաշտոնյաներին, Washington post օրաթերթը գրել է, որ ԱՄՆ նախագահն ամենայն հավանականությամբ մոտ ապագայում կվտարի մի խումբ ռուս դիվանագետների:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 25, 2018 08:02 Asia/Tehran
  •  Թրամփը քննարկում է 20 ռուս դիվանագետների արտաքսման հարցը

Հղում անելով Վաշինգտոնի և Եվրոպայի պաշտոնյաներին, Washington post օրաթերթը գրել է, որ ԱՄՆ նախագահն ամենայն հավանականությամբ մոտ ապագայում կվտարի մի խումբ ռուս դիվանագետների:

Վկայակոչելով ամերիկյան օրաթերթը, ԻՌՆԱ գործակալությունը հաղորդել է , որ այդ քայլի մասին հայտարարվելու է երկուշաբթի օրը և չի բացառվում, որ Ռուսաստանն այդ որոշմանը համապատասխան քայլերով է պատասխանելու ՝ Մոսկվայից հեռացնելով ամերիկացի դիվանագետների:

Որոշումն իրականացվելու է ի պատասխան Բրիտանիայում ռուս լրտես Սերգեյ Սկրիպալի թունավորման դեպքի:

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Հիթեր Նոերտն ասել է «ԱՄՆ-ը քննարկում է Բրիտանիայում Ռուսաստանի ցնցող քայլերին պատասխանելու տարբերակները»:

Նա այդ կապակցությամբ մանրամասներ չի փոխանցել:

Ամերիկացի դիվանագետն ասել է, որ ԱՄՆ-ը քննարկում է ռուս դիվանագետների վտարման հարցը: Նա ի դեպ հավաստիացրել է, որ ԱՄն դաշնակիցները Թրամփի կառավարությունից պահանջել են խորհրդանշական քայլի դիմելով, ցույց տալ , որ Սկրիպալին սպանելու փորձն անպատասխան չի մնալու: