Այսօր Մշակույթի համաշխարհային օրն է
https://parstoday.ir/hy/news/world-i88758-Այսօր_Մշակույթի_համաշխարհային_օրն_է
Ապրիլի 15-ին աշխարհի շատ երկրներում նշվում է Մշակույթի համաշխարհային օրը (World Day of Culture):
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 15, 2018 10:19 Asia/Tehran
  • Այսօր Մշակույթի համաշխարհային օրն է

Ապրիլի 15-ին աշխարհի շատ երկրներում նշվում է Մշակույթի համաշխարհային օրը (World Day of Culture):

Այն հիմնադրվել է 1935 թվականի ապրիլի 15-ին «Գեղարվեստական եւ գիտական հաստատությունների ու պատմական հուշարձանների պաշտպանության մասին» միջազգային պայմանագրի ընդունման պատվին, որը հայտնի է որպես Ռերիխի պակտ:

«Մշակույթը» սանսկրիտից բառացի թարգմանաբար նշանակում է «լույսի պաշտամունք», որն արտահայտում է գեղեցիկի, կատարյալի եւ ինքնակատարելագործման ճանաչման ձգտումը:

Մշակույթն ուսումնասիրելը, դրա մասին հիշելը եւ պաշտպանելը, պետք է մշտական լինի: Չէ, որ բնության նկատմամբ սպառողական վերաբերմունքը, պատմական հուշարձանների ոչնչացումը, հասարակության մեջ հոգեւորի ճգնաժամը, նյութական արժեքների համար մրցավազքը, այս ամենը մշակույթի պակասի առաջին նշաններն  են: Իսկ խիղճը, կարեկցանքը, հպարտությունը ... այս զգացումները բնորոշ են միայն մարդուն, եւ դրանք կարող են դաստիարակվել եւ զարգանալ միայն իսկական մշակույթի միջոցով:

News.am