Ինքնաթիռներում կհայտնվեն կանգնած «նստատեղեր»
https://parstoday.ir/hy/news/world-i89268-Ինքնաթիռներում_կհայտնվեն_կանգնած_նստատեղեր
Իտալական Aviointeriors ընկերությունը ստեղծել է օդանավերի համար նախատեսված կանգնած «նստատեղերի» նախնական օրինակ, գրում է ria.ru-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 21, 2018 12:02 Asia/Tehran
  • Ինքնաթիռներում կհայտնվեն կանգնած «նստատեղեր»

Իտալական Aviointeriors ընկերությունը ստեղծել է օդանավերի համար նախատեսված կանգնած «նստատեղերի» նախնական օրինակ, գրում է ria.ru-ն:

Նմուշի դիզայնը հիշեցնում է ձիարշավորդի թամբ: Ենթադրվում է, որ կանգնած «նստատեղերի» շարքն ամրացվելու է ուղղահայաց ձողերին: Դրանց վրա լինելու է փափուկ պաստառապատում, որը հնարավորություն կտա ուղևորին անհարմարություն չզգալ ազդրերի հատվածում:
Բացի դրանից, դրանք համալրված կլինեն արմնկակալներով, որոնց վրա հնարավոր կլինի հենվել:
Աղբյուրը նկատում է, որ նման «նստատեղերը» հնարավորություն կտան 20%-ով ավելացնել  ինքնաթիռի սրահում ուղևորների քանակը:
Ենթադրվում է, որ դրանք առավել պահանջարկ կունենան ոչ հեռու տարածություններով չվերթներ իրականացնող ավիաընկերությունների շրջանում:

tert.am