Եվրոպական երկրների ղեկավարները Թրամփին կոչ արեցին հեռու մնալ միակողմանի նախաձեռնություններից
https://parstoday.ir/hy/news/world-i90070-Եվրոպական_երկրների_ղեկավարները_Թրամփին_կոչ_արեցին_հեռու_մնալ_միակողմանի_նախաձեռնություններից
Բրիտանիայի, Գերմանիայի ու Ֆրանսիայի ղեկավարներն ԱՄՆ վարչակազմին կոչ արեցին հրաժարվել ԵՄ-ի դեմ առևտրական միակողմանի նախաձեռնություններից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 30, 2018 01:53 Asia/Tehran
  • Եվրոպական երկրների ղեկավարները Թրամփին կոչ արեցին հեռու մնալ միակողմանի նախաձեռնություններից

Բրիտանիայի, Գերմանիայի ու Ֆրանսիայի ղեկավարներն ԱՄՆ վարչակազմին կոչ արեցին հրաժարվել ԵՄ-ի դեմ առևտրական միակողմանի նախաձեռնություններից:

Համաձայն «Ռոյտերզ»-ի հաղորդման, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը համատեղ հեռախոսազրույցի ժամանակ համաձայնեցին այն հարցում, որ ԵՄ-ն իր 28 անդամ երկրներին պիտի պաշտպանի ԱՄՆ-ի պատժամիջոցային մաքսատուրքերից:

Հիշյալ երեք երկրների ղեկավարները նաև համաձայնեցին, որ ԱՄՆ-ի պիտի հրաժարվի ԵՄ-ի դեմ առևտրական նախաձեռնություններից և այդ միությունն էլ պիտի պատրաստ լինի բազմակողմ առևտրի համակարգի շրջանակներում պաշտպանելու իր շահերը:

ԱՄՆ-ն մի առ ժամանակ առաջ պողպատի ներկրման համար 25 տոկոսանոց, իսկ ալյումինի ներկրման համար 10 տոկոսանոց մաքսատուրք սահմանեց, սակայն մինչև 2018 թվականի մայիսի 1-ը, ԵՄ-ին ազատեց նոր մաքսատուրքերի վճարումից:

Առաջիկա երկու օրերի ընթացքում Թրամփը  ԵՄ-ին մաքսատուրքերից ազատելը մշտական դարձնելու և կամ դրանք չեղարկելու կապակցությամբ որոշում պիտի ընդունի: