Եվրոպական երկրների ղեկավարները Թրամփին կոչ արեցին հեռու մնալ միակողմանի նախաձեռնություններից
Բրիտանիայի, Գերմանիայի ու Ֆրանսիայի ղեկավարներն ԱՄՆ վարչակազմին կոչ արեցին հրաժարվել ԵՄ-ի դեմ առևտրական միակողմանի նախաձեռնություններից:
Համաձայն «Ռոյտերզ»-ի հաղորդման, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը համատեղ հեռախոսազրույցի ժամանակ համաձայնեցին այն հարցում, որ ԵՄ-ն իր 28 անդամ երկրներին պիտի պաշտպանի ԱՄՆ-ի պատժամիջոցային մաքսատուրքերից:
Հիշյալ երեք երկրների ղեկավարները նաև համաձայնեցին, որ ԱՄՆ-ի պիտի հրաժարվի ԵՄ-ի դեմ առևտրական նախաձեռնություններից և այդ միությունն էլ պիտի պատրաստ լինի բազմակողմ առևտրի համակարգի շրջանակներում պաշտպանելու իր շահերը:
ԱՄՆ-ն մի առ ժամանակ առաջ պողպատի ներկրման համար 25 տոկոսանոց, իսկ ալյումինի ներկրման համար 10 տոկոսանոց մաքսատուրք սահմանեց, սակայն մինչև 2018 թվականի մայիսի 1-ը, ԵՄ-ին ազատեց նոր մաքսատուրքերի վճարումից:
Առաջիկա երկու օրերի ընթացքում Թրամփը ԵՄ-ին մաքսատուրքերից ազատելը մշտական դարձնելու և կամ դրանք չեղարկելու կապակցությամբ որոշում պիտի ընդունի: