Մոսկվան հերքել է Դամասկոսին Ս-300 համակարգ վաճառելու լուրը
Մայիս 11, 2018 13:44 Asia/Tehran
ՌԴ կառավարությունը հայտարարել է, որ Սիրիային Ս-300 ՀՕՊ համակարգ տրամադրելու որոշում չունի:
Ռուսական Իզվեստիա օրաթերթին տված հարցազրույցում, ՌԴ նախագահի խորհրդական Վլադիմիր Կոժինը հերքել է Դամասկոսին Ս-300 ՀՕՊ համակարգ տրմադրելու մասին տարածված լուրերը:
Ռուս պաշտոնյան ասել է.«Մինչ օրս Սիրիային Ս-300 ՀՕՊ համակարգ տրամադրելու համար ոչ մի բանակցություն չի անցկացվել»:
Կոժինը շեշտել է.«Սիրիայի զորայիններն ունեն այն ամենն ինչ անհրաժեշտ է իրենց»:
Սիրիային Ս-300 ՀՕՊ համակարգ տրամադրելու մասին լուրեր տարածվեցին այն բանից հետո, երբ այդ երկիրը ապրիլի 14-ին հրթիռակոծվեց Բրիտանիայի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի կողմից:
Պիտակ