Գազայի հատված. ԱՄՆ արգելափակել է ՄԱԿ ԱԽ հայտարարությունը
Մայիս 15, 2018 12:11 Asia/Tehran
ԱՄՆ-ն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահի կողմից Գազայի հատվածում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ հայտարարության ընդունումը:
Հայտարարության տեքստում մասնավորապես քննադատության էր ենթարկվում խաղաղ պաղեստինցների սպանությունները և կոչ էր արվում դրանց վերաբերյալ անկախ հետաքննություն սկսել:
Գազայի հատվածում իսրայելական զորքերի հետ մայիսի 14-ին տեղի ունեցած բախումների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել Է 59-ի: Բողոքի ակցիաները կապված ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու հետ:
armedia.am/
Պիտակ