Ասադն ու Պուտինը խորհրդակցություն են անցկացրել Սոչիում
https://parstoday.ir/hy/news/world-i91832-Ասադն_ու_Պուտինը_խորհրդակցություն_են_անցկացրել_Սոչիում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու նրա սիրիացի պաշտոնակից Բաշար Ասադը Սոչիում Սիրիայի վերջին զարգացումների կապակցությամբ մտքերի փոխանակում են կատարել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 18, 2018 08:24 Asia/Tehran
  • Ասադն ու Պուտինը խորհրդակցություն են անցկացրել Սոչիում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու նրա սիրիացի պաշտոնակից Բաշար Ասադը Սոչիում Սիրիայի վերջին զարգացումների կապակցությամբ մտքերի փոխանակում են կատարել:

«Ֆրանս Պրես»-ը Սոչիում ռուսական աղբյուրների հղում կատարելով հաղորդել է, որ հինգշաբթի երեկոյան Սոչիում կայացած Պուտին-Ասադ հանդիպման ժամանակ կողմերը Սիրիայում ահաբեկչական խմբերի կրած պարտությունից հետո  այդ երկրում կայունության ամրապնդման ուղիների շուրջ մտքերի փոխանակում են կատարել:

Համաձայն Կրեմլի պալատի տարածած հայտարարության, հանդիպման ժամանակ Ասադն ասել է. «Սիրիայում իրավիճակը կայունացել է և համաձայն Ժնևյան բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածության, Դամասկոսի իշխանությունները մտադիր են իրենց ներկայացուցիչներին գործուղել սահմանադրության մշակման կոմիտեի ձևավորման համար գումարվելիք նիստին»:

Հանդիպման ժամանակ Վլադիմիր Պուտինն ու Ասադը նաև ընդգծել են Սիրիայում քաղաքական գործընթացների լրացման ուղղությամբ առավել քայլեր վերցնելու անհրաժեշտությունը:

Վլադիմիր Պուտինը հանդիպման ժամանակ ահաբեկչության դեմ պայքարի բնագավառում Սիրիայի բանակի արձանագրած հաղթանակների կապակցությամբ շնորհավորել է Բաշար Ասադին և ընդգծել. «Ահաբեկչության դիմակայման գործում Սիրիայի արձանագրած հաջողություններից և քաղաքական գործընթաց սկսվելուց հետո արտասահմանյան բոլոր ուժերը պիտի հեռանան Սիրիայից»: