Ռուսաստանի դեմ ՆԱՏՕ-ի կողմից լարվածության հարուցումը շարունակվում է
https://parstoday.ir/hy/news/world-i92372-Ռուսաստանի_դեմ_ՆԱՏՕ_ի_կողմից_լարվածության_հարուցումը_շարունակվում_է
Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատարը հայտարարեց. «Կազմակերպությունը Ռուսաստանին սանձելու համար մտադիր է մեծացնել Եվրոպայում տեղակայված ուժերի ու հետախուզական ինքնաթիռների քանակը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 25, 2018 14:37 Asia/Tehran
  • Ռուսաստանի դեմ ՆԱՏՕ-ի կողմից լարվածության հարուցումը շարունակվում է

Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատարը հայտարարեց. «Կազմակերպությունը Ռուսաստանին սանձելու համար մտադիր է մեծացնել Եվրոպայում տեղակայված ուժերի ու հետախուզական ինքնաթիռների քանակը»:

Ամերիկացի հրամանատար և Եվրոպայում ՆԱՏՕ-ի ռազմական ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Քրթիս Սքափառոթին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է. «Ռուսաստանի բանակի արդիականացման ծրագրի շրջանակներում այդ երկրին սանձելու և ԱՄՆ-ի ռազմական գերազանցությունը պահպանելու նպատակով, ՆԱՏՕ-ն մտադիր է մեծացնել Եվրոպայում տեղակայված ուժերի ու հետախուզական ինքնաթիռների քանակը»:

Սքափառոթին նշել է, որ Եվրոպայի զինվորական ավագ պաշտոնատարների հետ հանդիպումից հետո Ռուսաստանին սանձելն իր գլխավոր առաքելությունն է:

Մոսկվան բազմիցս  զգուշացրել է Բալթյան տարածաշրջանի երկրներում ու Եվրոպայում ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի ուժերի տեղակայման կապակցությամբ և դա Ռուսաստանի անվտանգության դեմ ուղղված սպառնալիք է համարել: