Ռուսաստանի դեմ ՆԱՏՕ-ի կողմից լարվածության հարուցումը շարունակվում է
Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատարը հայտարարեց. «Կազմակերպությունը Ռուսաստանին սանձելու համար մտադիր է մեծացնել Եվրոպայում տեղակայված ուժերի ու հետախուզական ինքնաթիռների քանակը»:
Ամերիկացի հրամանատար և Եվրոպայում ՆԱՏՕ-ի ռազմական ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Քրթիս Սքափառոթին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է. «Ռուսաստանի բանակի արդիականացման ծրագրի շրջանակներում այդ երկրին սանձելու և ԱՄՆ-ի ռազմական գերազանցությունը պահպանելու նպատակով, ՆԱՏՕ-ն մտադիր է մեծացնել Եվրոպայում տեղակայված ուժերի ու հետախուզական ինքնաթիռների քանակը»:
Սքափառոթին նշել է, որ Եվրոպայի զինվորական ավագ պաշտոնատարների հետ հանդիպումից հետո Ռուսաստանին սանձելն իր գլխավոր առաքելությունն է:
Մոսկվան բազմիցս զգուշացրել է Բալթյան տարածաշրջանի երկրներում ու Եվրոպայում ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի ուժերի տեղակայման կապակցությամբ և դա Ռուսաստանի անվտանգության դեմ ուղղված սպառնալիք է համարել: