Սորոսը զգուշացրել է աշխարհում նոր ֆինանսական ճգնաժամ սկսելու կապակցությամբ
Ամերիկա-հունգարացի միլիարդատեր Ջորջ Սորոսը զգուշացրել է աշխարհում նոր ֆինանսական ճգնաժամ սկսելու կապակցությամբ:
«Բլումբերգ» հեռուստաընկերության հաղորդմամբ, անդրադառնալով նորահայտ շուկաներին կապիտալի արտահոսքին և դոլարի ինքնարժեքի բարձրացմանը, որը կարող է ֆինանսական նոր ճգնաժամի հանգեցնել, Սորոսը զգուշացրել է, որ Եվրամիությունը մոտալուտ սպառնալիքի առջև է կանգնած:
Ամերիկացի միլիարդատերը հավելել է.«Իրանի հետ միջուկային համաձայնության ավարտը և Եվրամիության ու ԱՄՆ-ի միջև տրանսատլանտյան դաշինքի տապալումը բացասաբար են ազդելու եվրոպական տնտեսությունների վրա ՝ հանգեցնելով այլ հետևանքների, ինչպես նորաստեղծ շուկաների արտարժույթի գների անկումը»:
Սորոսն ի դեպ ոչ-լուսավոր հեռանկար է ուրվագծել Եվրամիության համար:
Խոսելով փախստականների ճգնաժամի և հակաճգնաժամային քաղաքականության մասին, որը հանգեցրել է պոպուլիստների հզորացմանը, նաև Բրեքսիթի նման տարածքային մասնատման մասին, Ջորջ Սորոսն ասել է.«Եվրամիությունը կանգնած է գոյությունը պահպանելու վտանգի առջև»: