Գվատեմալայում գրեթե 200 մարդ Է անհայտ կորել հրաբխի ժայթքումից հետո
https://parstoday.ir/hy/news/world-i93264-Գվատեմալայում_գրեթե_200_մարդ_Է_անհայտ_կորել_հրաբխի_ժայթքումից_հետո
Գվատեմալայում առնվազն 192 մարդ Է անհայտ կորել Ֆուեգո հրաբխի ժայթքումից հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 6-ին հայտնել Է Տարերային աղետների հետեւանքների դեմ պայքարի ազգային համակարգող կենտրոնի ղեկավար Սերխիո Կաբյանասը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 06, 2018 06:40 Asia/Tehran
  • Գվատեմալայում գրեթե 200 մարդ Է անհայտ կորել հրաբխի ժայթքումից հետո

Գվատեմալայում առնվազն 192 մարդ Է անհայտ կորել Ֆուեգո հրաբխի ժայթքումից հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 6-ին հայտնել Է Տարերային աղետների հետեւանքների դեմ պայքարի ազգային համակարգող կենտրոնի ղեկավար Սերխիո Կաբյանասը:

«Այժմ մենք տեղեկատվություն ունենք այն մարդկանց անունների ու վայրերի մասին, որտեղ նրանց կորցրել ենք, եւ մենք գիտենք թիվը՝ կորել Է 192 մարդ»,- Կաբյանասի խոսքը մեջբերել Է «Ֆրանսպրես» գործակալությունը:

Ինչպես նշում են փորձագետները, որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում զոհվածների թիվը, որը ներկայում 75 Է, կաճի: Տարերքի հարվածի հետեւանքներին իրենց վրա զգացել են ավելի քան 1,7 մլն մրդ: Մարդկանց զոհվելու կապակցությամբ երկրում եռօրյա սուգ Է հայտարարված, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

armenpress.am/