Ռուսաստանը պատասխան մաքսատուրքեր կսահմանի ԱՄՆ-ից ներկրվող ապրանքների համար
https://parstoday.ir/hy/news/world-i94342-Ռուսաստանը_պատասխան_մաքսատուրքեր_կսահմանի_ԱՄՆ_ից_ներկրվող_ապրանքների_համար
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկայում հավելյալ մաքսատուրքեր սահմանել ամերիկյան ապրանքների ներկրման համար՝ ի պատասխան պողպատի և ալյումինի ներկրման համար ԱՄՆ-ի սահմանած մաքսատուրքերի: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Օրեշկինը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 20, 2018 08:22 Asia/Tehran
  • Ռուսաստանը պատասխան մաքսատուրքեր կսահմանի ԱՄՆ-ից ներկրվող ապրանքների համար

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկայում հավելյալ մաքսատուրքեր սահմանել ամերիկյան ապրանքների ներկրման համար՝ ի պատասխան պողպատի և ալյումինի ներկրման համար ԱՄՆ-ի սահմանած մաքսատուրքերի: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Օրեշկինը:

«Պայմանավորված այն հանգամանքով, որ ԱՄՆ-ը շարունակում է պաշտպանական միջոցներ ընդունել՝ պողպատի և ալյումինի ներկրման համար հավելյալ մաքսատուրքերի տեսքով, և հրաժարվում է փոխհատուցում տրամադրել Ռուսաստանին ի հայտ եկող կորուստների համար, Ռուսաստանը կօգտագործի ԱՀԿ-ի սահմանած իր իրավունքը և հավասարակշռություն ապահովող միջոցներ կընդունի ԱՄՆ-ից ներկրվող ապրանքների նկատմամբ: Ամերիկյան ապրանքների ներկրման հավելյալ մաքսատուրքերի տեսքով միջոցները կսկեն կիրառվել առաջիկայում:

Դրանք կվերաբերեն միայն այն արտադրանքներին, որոնք նմանօրինակն ունեն ռուսական շուկայում և բացասական ազդեցություն չեն ունենա մակրոտնտեսական ցուցանիշների վրա», - նախարարի խոսքը մեջբերում է գերատեսչության մամլո ծառայությունը:

Նախարարությունից հայտնել են, որ մաքսատուրքերի ենթարկվող ԱՄՆ-ից ներկրվող ապրանքների ցանկը կկազմեն առաջիկա օրերին:

orer.site/