Դոնալդ Թրամփը Հյուսիսային Կորեային կրկին «բացառիկ սպառնալիք» է համարել
https://parstoday.ir/hy/news/world-i94714-Դոնալդ_Թրամփը_Հյուսիսային_Կորեային_կրկին_բացառիկ_սպառնալիք_է_համարել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկարաձգել է Հյուսիսային Կորեայի նկատմամբ պատժամիջոցները՝ այդ երկիրն անվանելով «բացառիկ սպառնալիք» իր միջուկային զենքի համար: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 24, 2018 14:18 Asia/Tehran
  • Դոնալդ Թրամփը Հյուսիսային Կորեային կրկին «բացառիկ սպառնալիք» է համարել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկարաձգել է Հյուսիսային Կորեայի նկատմամբ պատժամիջոցները՝ այդ երկիրն անվանելով «բացառիկ սպառնալիք» իր միջուկային զենքի համար: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Ընդամենը 10 օր առաջ Թրամփն ասել էր, որ Փհենյանից որևէ սպառնալիք չկա: «Հյուսիսային Կորեայից այլևս սպառնալիք չկա»,-գրել էր նա իր թվիթերյան էջում հունիսի 13-ին՝ Սինգապուրում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունի հետ հանդիպելուց մեկ օր հետո:

Փոփոխությունը կատարվեց, երբ ԱՄՆ-ը և Հարավային Կորեան չեղարկեցին ևս երկու ուսումնական վարժանք:

Պենտագոնը, սակայն, նպատակ ունի աջակցելու դիվանագիտական բանակցություններին: