Բողոքարարները գրավել են ԱՄՆ Սենատի շենքը.ձերբակալվել է 575 մարդ
https://parstoday.ir/hy/news/world-i94976-Բողոքարարները_գրավել_են_ԱՄՆ_Սենատի_շենքը.ձերբակալվել_է_575_մարդ
ԱՄՆ հարյուրավոր հասարակական ակտիվիստներ հինգշաբթի օրը քննադատելով անօրինական էմիգրանտների նկատմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարած «Զրոյական հանդուրժողոականություն» քաղաքականությունը կարգախոսներ են վանկարկել նրա դեմ: Նրանք գրավել են ԱՄՆ Սենատի Հարթի մասնաշենքը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 29, 2018 11:43 Asia/Tehran
  • Բողոքարարները գրավել են ԱՄՆ Սենատի շենքը.ձերբակալվել է 575 մարդ

ԱՄՆ հարյուրավոր հասարակական ակտիվիստներ հինգշաբթի օրը քննադատելով անօրինական էմիգրանտների նկատմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարած «Զրոյական հանդուրժողոականություն» քաղաքականությունը կարգախոսներ են վանկարկել նրա դեմ: Նրանք գրավել են ԱՄՆ Սենատի Հարթի մասնաշենքը:

ՄԵՀՐ լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ բողոքարարները ,որոնց մեծ մասը կանայք են, Վաշինգտոնում գտնվող Հարթի մասնաշենքում նստացույց են անցկացրել և կարգախոսներ են վանկարկել Թրամփի քաղաքականությունների դեմ:

Այդ ակցիայից քիչ անց ,ԱՄՆ ոստիկանությունը  ձերբակալել է  575  բողոքարարների:

Ձերբակալվածների շարքում է գտնվում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատական անդամ՝ Փրամիլա Ջայափալը, ով ներկայացնում է Վաշինգտոն նահանգը:

Փրամիլա Ջայափալը մասնակցել է Սենատի շենքում տեղի ունեցած բողոքի ակցիային, որովհետև նա դեմ է եղել էմիգրանտների վերաբերյալ Թրամփի բռնի քաղաքականությանը: Այս մասին ասված է  ԱՄՆ-ի Կոնգրեսի հիշյալ ներկայացուցչի Թուիթերի էջում:

Այդ քաղաքականության շրջանակում , մոտ երկու հազար անչափահասներ անցած շաբաթ բաժանվեցին իրենց ծնողներից և բանտակվեցին ԱՄՆ- Մեքսիկա սահմանին գտնվող առանձին ճամբարներում: