Կանադան ԱՄՆ-ից ներկրվող ապրանքների համար պատասխան մաքսատուրքեր է սահմանում
https://parstoday.ir/hy/news/world-i95030-Կանադան_ԱՄՆ_ից_ներկրվող_ապրանքների_համար_պատասխան_մաքսատուրքեր_է_սահմանում
Կանադան հուլիսի 1-ից պատասխան մաքսատուրքեր կսահմանի ԱՄՆ-ից ներկրվող ապրանքների նկատմամբ: Այս մասին հեռուստատեսությամբ հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Խրիստյա Ֆրիլանդը, փոխանցում է РИА Новости-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 30, 2018 13:23 Asia/Tehran
  • Կանադան ԱՄՆ-ից ներկրվող ապրանքների համար պատասխան մաքսատուրքեր է սահմանում

Կանադան հուլիսի 1-ից պատասխան մաքսատուրքեր կսահմանի ԱՄՆ-ից ներկրվող ապրանքների նկատմամբ: Այս մասին հեռուստատեսությամբ հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Խրիստյա Ֆրիլանդը, փոխանցում է РИА Новости-ն:

Կանադացի նախարարի խոսքով՝ մաքսատուրքերը կգործեն այնքան ժամանակ, քանի դեռ Դոնալդ Թրամփի վարչակազմը չի չեղարկի Կանադայից ներկրվող պողպատի և ալյումինի համար սահմանված մաքսատուրքը:

Օտտավան օգնություն կցուցաբերի ալյումինի և պողպատի կանադացի արտադրողներին, ինչպես նաև ֆերմերներին: Այդ նպատակի իրականացմանը 2 մլրդ կանադական դոլար կհատկացվի (մոտ 1.5 մլրդ ԱՄՆ դոլար):

aysor.am