Կանադան ԱՄՆ-ից ներկրվող ապրանքների համար պատասխան մաքսատուրքեր է սահմանում
Հունիս 30, 2018 13:23 Asia/Tehran
Կանադան հուլիսի 1-ից պատասխան մաքսատուրքեր կսահմանի ԱՄՆ-ից ներկրվող ապրանքների նկատմամբ: Այս մասին հեռուստատեսությամբ հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Խրիստյա Ֆրիլանդը, փոխանցում է РИА Новости-ն:
Կանադացի նախարարի խոսքով՝ մաքսատուրքերը կգործեն այնքան ժամանակ, քանի դեռ Դոնալդ Թրամփի վարչակազմը չի չեղարկի Կանադայից ներկրվող պողպատի և ալյումինի համար սահմանված մաքսատուրքը:
Օտտավան օգնություն կցուցաբերի ալյումինի և պողպատի կանադացի արտադրողներին, ինչպես նաև ֆերմերներին: Այդ նպատակի իրականացմանը 2 մլրդ կանադական դոլար կհատկացվի (մոտ 1.5 մլրդ ԱՄՆ դոլար):
aysor.am
Պիտակ