Եվրախորհրդի նախագահն զգուշացրել է ՆԱՏՕ-ի դեմ Թրամփի քայլերի կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i95032-Եվրախորհրդի_նախագահն_զգուշացրել_է_ՆԱՏՕ_ի_դեմ_Թրամփի_քայլերի_կապակցությամբ
Եվրախորհրդի նախագահը զգուշացրել է Հյուսիս-ատլանտյան դաշինքի՝ ՆԱՏՕ-ի ռազմական ծախսերի ավելացման համար ԱՄՆ-ի նախագահի մեծ ճնշումների վտանգավոր հետևանքների կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 30, 2018 13:46 Asia/Tehran
  • Եվրախորհրդի նախագահն զգուշացրել է ՆԱՏՕ-ի դեմ Թրամփի քայլերի կապակցությամբ

Եվրախորհրդի նախագահը զգուշացրել է Հյուսիս-ատլանտյան դաշինքի՝ ՆԱՏՕ-ի ռազմական ծախսերի ավելացման համար ԱՄՆ-ի նախագահի մեծ ճնշումների վտանգավոր հետևանքների կապակցությամբ:

Ինչպես հաղորդում է Սպուտնիկ լրատվական գործակալությունը, Դոնալդ Տուսկն ասել է.«ՆԱՏՕ-ի նկատմամբ Թրամփի կառավարության գործադրած ճնշումը կարող է հանգեցնել այս կազմակերպության փլուզմանը»:

Տուսկը հավելել է. «Արևմտյան երկրների միջև հարաբերությունները գտնվում են Թրամփի քաղաքականությունների ճնշման տակ»:

Եվրամիության անդամ 28 երկրների ղեկավարները Բրյուսելում կայացած իրենց վերջին նիստում ընդգծել են. «Եվրամիությունը պետք է ավելացնի իր պաշտպանական ծախսերը, որպեսզի կարողանա  ԱՄՆ-ից անկախ քայլեր ձեռնարկել»:

Եվրոպացի ղեկավարները ցանկանում են ավելացնել Եվրոպայի ռազմական ծախսերը և ընդլայնել իրենց համագործակցությունները, որպեսզի կարողանան նվազեցնել ԱՄՆ-ի աջակցություններից ՆԱՏՕ-ի կախվածությունը: