Լոպես Օբրադորը փաստորեն հաղթեց Մեքսիկայում կայացած ընտրությոններում
https://parstoday.ir/hy/news/world-i95097-Լոպես_Օբրադորը_փաստորեն_հաղթեց_Մեքսիկայում_կայացած_ընտրությոններում
«Միասին արարենք պատմություն» ձախ ուժերի կոալիցիայի թեկնածու Մանուել Լոպես Օբրադորը քվեների պաշտոնական հաշվարկի ավարտից շատ առաջ փաստորեն հաղթել Է Մեքսիկայի նախագահի՝ հուլիսի 1-ին կայացած ընտրություններում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 02, 2018 09:56 Asia/Tehran
  • Լոպես Օբրադորը փաստորեն հաղթեց Մեքսիկայում կայացած ընտրությոններում

«Միասին արարենք պատմություն» ձախ ուժերի կոալիցիայի թեկնածու Մանուել Լոպես Օբրադորը քվեների պաշտոնական հաշվարկի ավարտից շատ առաջ փաստորեն հաղթել Է Մեքսիկայի նախագահի՝ հուլիսի 1-ին կայացած ընտրություններում:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրեաս»-ը, ընտրատեղամասերի փակումից հետո շատ չանցած երկրի ամբողջ տարածքում նախագահական ընտրարշավի գծով նրա մրցակիցները՝ Ռիկարդո Անայան, Խոսե Անտոնիո Միդը եւ Խայմե Ռոդրիգես Կալդերոնն ընդունել են իրենց պարտությունը:

Ստացված տվյալների համաձայն՝ Լոպես Օբրադորը հավաքում Է քվեների շուրջ 53 – 53,8 տոկոսը, իսկ նրա մերձակա հետապնդողը՝ «Հառա՜ջ, հանուն Մեքսիկայի» կոալիցիայի ներկայացուցիչ Ռիկարդո Անայան՝ շուրջ 22,1 – 22,8 տոկոսը: Քվեների՝ այսպես կոչված արագ հաշվման արդյունքները, որը կրում Է նախնական բնույթ, հուլիսի 1-ի երեկոյան (Երեւանի ժամանակով հուլիսի 2-ի առավոտյան) հեռուստաեթերում հրապարակել Է Ազգային ընտրական ինստիտուտի ղեկավար Լորենսո Կորդովան:

Միդը, որը ներկայացնում Է «Բոլորը հանուն Մեքսիկայի» կոալիցիան, որի հիմնական մասը դարձել Է Ինստիտուցիոն-հեղափոխական կուսակցությունը (ԻՀԿ), առաջինն Է ընդունել իր պարտությունը: ԻՀԿ-ի ներկայացուցիչները Մեքսիկան ղեկավարել են անցյալ դարի շատ տասնամյակներում, իսկ այդ կուսակցության շարքերում Է նաեւ գործող նախագահ Էնրիկե Պենյա Նիետոն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

orer.site