Ավստրիայի ԱԳ նախարար` Իրանի նախագահին հյուրընկալելը մեծ պատիվ է
Ավստրիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ այդ երկրի կառավարության համար մեծ պատիվ է հյուրընկալել Իրանի նախագահին և իր գործընկեր Զարիֆին:
Կարին Կնեյսը Վիենայում ԻԻՀ ռադիո-հեռուստատեսության թղթակցին տված մասնավոր հարցազրույցում ասել է. “Մեր երկրի կառարավության համար պատիվ է հյուրընկալել ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիին և ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆին”:
Անդրադառնալով այցի նպատակներին և սպասվող բանակցություններին, Ավստրիայի ԱԳ նախարարը հավելել է. “Հանդիպումների ընթացքում քննարկվելու են տարածաշրջանային հարցեր, Իրանի հետ միջուկային համաձայնությանը հարցը, ինչպես նաև Իրան-Ավստրիա հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր”:
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին, գլխավորելով քաղաքատնտեսական բարձրաստիճան պատվիրակություն, Շվեյցարիայի նախագահի հրավերով, երկուշաբթի օրը ժամանել էր այդ երկիր: Երեքշաբթի երեկոյան, Հասան Ռոհանու գլխավորած պատվիրակությունը Շվեյցարիայից մեկնել է Ավստրիա`հանդիպելու այդ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: