Ավստրիայի ԱԳ նախարար` Իրանի նախագահին հյուրընկալելը մեծ պատիվ է
https://parstoday.ir/hy/news/world-i95179-Ավստրիայի_ԱԳ_նախարար_Իրանի_նախագահին_հյուրընկալելը_մեծ_պատիվ_է
Ավստրիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ այդ երկրի կառավարության համար մեծ պատիվ է հյուրընկալել Իրանի նախագահին և իր գործընկեր Զարիֆին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 04, 2018 06:54 Asia/Tehran
  • Ավստրիայի ԱԳ նախարար` Իրանի նախագահին հյուրընկալելը մեծ պատիվ է

Ավստրիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ այդ երկրի կառավարության համար մեծ պատիվ է հյուրընկալել Իրանի նախագահին և իր գործընկեր Զարիֆին:

 

Կարին Կնեյսը Վիենայում ԻԻՀ ռադիո-հեռուստատեսության թղթակցին տված մասնավոր հարցազրույցում ասել է. “Մեր երկրի կառարավության համար պատիվ է  հյուրընկալել ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիին և ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆին”:

Անդրադառնալով այցի նպատակներին և սպասվող բանակցություններին, Ավստրիայի ԱԳ նախարարը հավելել է. “Հանդիպումների ընթացքում քննարկվելու են տարածաշրջանային հարցեր, Իրանի հետ միջուկային համաձայնությանը հարցը, ինչպես նաև Իրան-Ավստրիա հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր”:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին, գլխավորելով քաղաքատնտեսական բարձրաստիճան պատվիրակություն, Շվեյցարիայի նախագահի հրավերով, երկուշաբթի օրը  ժամանել էր այդ երկիր: Երեքշաբթի երեկոյան, Հասան Ռոհանու գլխավորած պատվիրակությունը Շվեյցարիայից մեկնել է Ավստրիա`հանդիպելու այդ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: