Սուտ հայտարարություն այն մասին, որ Իրանը հովանավորում է ահաբեկչությունը
Հունիսի 30 ին Բելգիայի ոստիկանությունը ձերբակալեց մի բելգիացի զույգի՝ իրանական Մոջահեդին (Մոնաֆեղին) ահաբեկչական խմբի ժողովի վրա հարձակում պատրաստելու մեղադրանքով: Ավստրիայում բնակվող իրանցի մի դիվանագետ՝ ինչպես նշվում է կապ է ունեցել այս խմբի հետ, ձերբակալվել է Գերմանիայում: Ֆրանսիայում նույնպես ձերբակալվել է մեկ անձ:
ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Բահրամ Ղասեմին այս կապակցությամբ ասել է, որ այս անհիմն մեղադրանքը եվրոպական մի երկրի կողմից վկայում է այն մասին որ ծրագրվում է խզել Իրանի ու Եվրոպայի հարաբերությունները: Նա նշել է. «Այս ծրագիրն իրականացվում է շատ կարեվոր ժամանակաշրջանում: Հայտարարությունը հնչում է այն ժամանակ, երբ ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին այցելել է Եվրոպա եվ դա հակաքարոզչություն է վերջինիս դեմ»:
ԻԻՀ ԱԳՆ Մուհամմադ Ջավադ Զարիֆը, ով ուղեկցում է Ռոհանիին, այս կապակցությամբ իր զարմանքն է հայտնել: Նա իր թուիթերյան էջում գրել է. «Որքան զարմանալի է: Իրանի նախագահն այցելել է Եվրոպա և միևնույն ժամանակ բացահայտվում է այս գործողուփյունը: Իրանը դատապարտում է ցանկացած ահաբեկչական գործողություն որ երկրում էլ որ այն իրականցվի: Իրանը պատրաստ է համագործակցել տարբեր երկների պատասխանատու մարմինների հետ, որպեսզի բացահայտվեն նման սարսափելի դեպքերը»:
Հակաիրանական այս քարոզարշավը տեղի է ունենում Ֆրանսիայում «Մոնաֆեղին» ահաբեկչական խմբավորմանը պաշտպանելու նպատակով: Հարկ է նշել, որ «Մոնաֆեղին» խմբավորման անդամները տարբեր ժամանակներում իրականացված ահաբեկչական գործողությունների ընթացքում սպանել են մոտ 17 հազար իրանցիների: Այս սցենարի նախագծողներն ըստ երեվույթին ցանկանում են տարածել իրանաֆոբիա: Եվ այս ամենը տեղի է ունենում այն պայմաններում, երբ Սաուդյան Արաբիան միլիարդավոր դոլարներ է ծախսում Եմենի ու Լիբիայի պատերազմի համար: Սակայն Ռիադի պարտությունն անխուսափելի է: Մյուս կողմից, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փորձում է մի ստոր քայլով վերադարձնել հակաիրանական պատժամիջոցները:
Կարելի է ասել , որ այս գործողությունը կրկնությունն է նրա, ինչը տեղի է ունեցել նախապես: Սակայն այս անգամ սա միայն սցենարի կրկնություն չէ: Այս անգամ նպատակն է հնարավորություն տալ Թրամփին լեգիտիմացնել իր գործողությունները, ուժի կիրառումը եվ արտոնություններ ստանա Եվրոպայից: Այս ամենը տեղի է ունենում այն ժամանակ, երբ բոլորի ուշադրությունը սեվեռված է Իրանի ու Եվրոպայի բանակցությունների վրա՝ ԻԻՀ նախագահի Ավստրիա եվ Շվեյցարիա կատարած այցի շրջանակներում:
Ռոյտերզ եվ Ֆրանս Պրես լրատվական գործակալությունները նաեվ մի շարք այլ հեղինակավոր գործակալություններ հրաոարակել են Ռոհանիի ելույթը, որում վերջինս դատապարտել է Թրամի հակաիրանական քաղաքականությունը ու դրա քայքայիչ ազդեցությունն այլ երկրների վրա:
Իրանին մեղադրելը նման ահաբեկչական գործողության մեջ թերեվս դառը հումոր է, որի նպատակն է շեղել հանրային կարծիքը, խտրականությունը սխալ ներկայացնել ու սխալ հասցե տալ՝ իսկական ահաբեկիչներին ճանաչելու համար: