Bloomberg-ը թարմացրել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը
https://parstoday.ir/hy/news/world-i95350-bloomberg_ը_թարմացրել_է_աշխարհի_ամենահարուստ_մարդկանց_ցանկը
Facebook սոցցնցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, շրջանցելով ներդրող Ուորեն Բաֆեթին, հայտնվել է Bloomberg գործակալության կազմած միլիարդատերերի նոր վարկանշային աղյուսակի առաջատար եռյակում:
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Հուլիս 08, 2018 08:19 Asia/Tehran
  •  Bloomberg-ը թարմացրել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը

Facebook սոցցնցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, շրջանցելով ներդրող Ուորեն Բաֆեթին, հայտնվել է Bloomberg գործակալության կազմած միլիարդատերերի նոր վարկանշային աղյուսակի առաջատար եռյակում:

Ցուկերբերգի կարողությունը կազմել է 81.6 մլրդ դոլար, որով նա հայտնվել է երրորդ հորիզոնականում, իսկ Բաֆեթի կարողությունը կազմում է 81.2 մլրդ դոլար: Ցուկերբերգին իր կարողությունը մեծացնել հաջողվել է Facebook-ի բաժնետոմսերի արժեքի աճի շնորհիվ: Ուրբաթ ընկերության բաժնետոմսերը 2.4 տոկոսով գնաճ են գրանցել:
Վարկանշային աղյուսակի առաջատարները նախկինի պես Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսն է և Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը, որոնց կարողությունները կազմում են 142 և 94.2 մլրդ դոլար՝ համապատասխանաբար:
Այսպիսով, առաջատար եռյակում տեղ են գտել բացառապես ինովացիոն տեխնոլոգիաներով զբաղվող ընկերությունների ղեկավարները: