Փրկարար անօդաչու. նորարար սարքը կարող է փրկել ծովում խեղդվողներին
https://parstoday.ir/hy/news/world-i95353-Փրկարար_անօդաչու._նորարար_սարքը_կարող_է_փրկել_ծովում_խեղդվողներին
Անօդաչու թռչող սարքերը կարող են կիրառվել նաև լողափնյա փրկարար ծառայության կողմից և փրկել մարդկանց կյանքը:
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Հուլիս 08, 2018 08:34 Asia/Tehran
  • Փրկարար անօդաչու. նորարար սարքը կարող է փրկել ծովում խեղդվողներին

Անօդաչու թռչող սարքերը կարող են կիրառվել նաև լողափնյա փրկարար ծառայության կողմից և փրկել մարդկանց կյանքը:

Ինչպես ներկայացնում է Business Insider-ը, նման անօդաչուները կարող են հասնել խեղդվող լողորդին և փչովի սարք նետել նրան նախքան փրկարարների մոտենալը:
Հատուկ պատրաստված «միկրո անօդաչուներն» աշխատում են նույն տեխնոլոգիայով, ինչ մյուս անօդաչուները: Երբ փրկարարը նկատում է ջրում խեղդվող մարդուն, անմիջապես տեղեկացնում է անօդաչուի օպերատորին, որը վայրկյանների ընթացքում սարքն ուղարկում է խեղդվողի մոտ:
Անօդաչուն շատ ավելի շուտ է դեպքի վայր հասնում, քան փրկարարը, և հատուկ փչովի լողան նետում, որն օգնում է խեղդվողին դիմանալ մինչև փրկարարների հասնելը: Նախագծողները մտադիր են հետագայում այս անօդաչուներն օգտագործել նաև ձնակույտից մարդկանց փրկելու համար: