Մերկելն ընդգծել է Ռուսաստանի հանդեպ ՆԱՏՕ-ի անդամ երկրների դիմակայման մասին
https://parstoday.ir/hy/news/world-i95354-Մերկելն_ընդգծել_է_Ռուսաստանի_հանդեպ_ՆԱՏՕ_ի_անդամ_երկրների_դիմակայման_մասին
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրները պետք է փորձեն դիմակայել Ռուսաստանի սպառնալիքները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 08, 2018 08:56 Asia/Tehran
  • Մերկելն ընդգծել է Ռուսաստանի հանդեպ ՆԱՏՕ-ի անդամ երկրների դիմակայման մասին

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրները պետք է փորձեն դիմակայել Ռուսաստանի սպառնալիքները:

«Պոլետիկո» կայքի հաղորդման համաձայն, Գերմանիայի կանցլերը կառավարության կայքում հրապարակված տեսաուղերձում հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից Ղրիմի կցումը Ռուսաստանին և արևելյան Ուկրաինայում Մոսկվայի ռազմական հակամարտություններն այն հարցերից են որոնց նկատմամբ ՆԱՏՕ-ն պետք է  պաշտպանված լինի  Ռուսաստանի դեմ: 

Նա հավելել է, որ դաշինքը պետք է «վճռականություն» ունենա իրեն պաշտպանելու համար Կենտրոնական և Արելյան Եվրոպայում:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրները կցանկանային ռուսական կողմի հետ «խելամիտ» հարաբերությունների հասնել:

Առաջիկա շաբաթ  Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում տեղի կունենա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը: 

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը  ևս կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: