Բրազիլիայում չեղարկվել է երկրի նախկին նախագահին ազատ արձակելու մասին որոշումը
https://parstoday.ir/hy/news/world-i95406-Բրազիլիայում_չեղարկվել_է_երկրի_նախկին_նախագահին_ազատ_արձակելու_մասին_որոշումը
Բրազիլիայի դաշնային դատավոր Ժոան Դեպրու Ժեբրանը չեղարկել է իր գործընկերոջ՝ Պորտու Ալեգրի քաղաքի դատավոր Ռոժերիո Ֆավրետոյի՝ երկրի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա Դա Սիլվային ազատ արձակելու մասին որոշումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 09, 2018 13:40 Asia/Tehran
  • Բրազիլիայում չեղարկվել է երկրի նախկին նախագահին ազատ արձակելու մասին որոշումը

Բրազիլիայի դաշնային դատավոր Ժոան Դեպրու Ժեբրանը չեղարկել է իր գործընկերոջ՝ Պորտու Ալեգրի քաղաքի դատավոր Ռոժերիո Ֆավրետոյի՝ երկրի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա Դա Սիլվային ազատ արձակելու մասին որոշումը:

Այս մասին հայտնում է Globo հեռուստաալիքը:Աղբյուրի հաղորդամբ՝ Ժեբրանը փաստաթուղթ է ստորագրել, որի համաձայն բանտային ղեկավարությունը «պետք է ձեռնպահ մնա Լուիս Ինասիու Լուլա Դա Սիլվային ազատազրկելու մասին դատական որոշումը փոփոխելուն ուղղված ցանկացած գործողություններից»:Հիշեցնենք, որ ավելի վաղ Պորտու Ալեգրի քաղաքի դատարանը որոշել էր ազատ արձակել երկրի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա Դա Սիլվային, որն ազատազրկման էր դատապարտվել կոռուպցիայի գործով:Հայտնի է, որ ապրիլին Լուլան տեղափոխվել է Կուրիտիբա քաղաք, որտեղ և բանտ է նստել կոռուպցիայի գործով: Հունվարին նա դատապարտվել էր 12 տարի 1 ամիս ժամկետով ազատազրկման:

orer.site