ԱՄՆ դատարանը դատավարություն է անցկացրել մեկ տարեկան երեխայի նկատմամբ
https://parstoday.ir/hy/news/world-i95463-ԱՄՆ_դատարանը_դատավարություն_է_անցկացրել_մեկ_տարեկան_երեխայի_նկատմամբ
ԱՄՆ Ֆենիքս քաղաքի դատարանը դատավարություն է անցկացրել մեկ տարեկան էմիգրանտ երեխայի նկատմամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 11, 2018 07:00 Asia/Tehran
  •  ԱՄՆ դատարանը դատավարություն է  անցկացրել մեկ տարեկան երեխայի նկատմամբ

ԱՄՆ Ֆենիքս քաղաքի դատարանը դատավարություն է անցկացրել մեկ տարեկան էմիգրանտ երեխայի նկատմամբ:

«Ասոշիեյթեդ պրես» գործակալության հաղորդման համաձայն, ԱՄՆ Արիզոնա նահանգի Ֆենիքս քաղաքի դատարանը մեկ տարեկան էմիգրանտ երեխային երկրից վտարելու վճիռ է կայացրել:

Հաղորդման համաձայն, երեխան, որը դատարանում ներկա էր առանց ծնողների, «կամավորական մեկնում» վճռով կվերադառնա Հոնդուրաս: Հատկանշական է, որ ավելի վաղ, նույն դատարանը Հոնդուրաս էր վերադարձրել նաև երեխայի հորը:

Դատավոր Ջոն Ռիչարդոսնն այս կապակցությամբ ասել է. «Ամաչում եմ այս երեխայի նկատմամբ դատավարության իրականցման ու նրան նկատմամբ անմարդկային վերաբերմունքի համար: Այս երեխան ոչինչ չի հասկանում ներգաղթի վերաբերյալ օրենքից»:

ԱՄՆ նախագահ Դոնակլդ Թրամփի կողմից կիրաղվող «Զրոյական հանդուրժողականություն» քաղաքականությունը, որի համաձայն ապօրինի ներգաղթյալ ընտանիքների երեխաները բռնի կերպով բաժանվում են իրենց ծնողներից, լայնամասշտաբ քննադատությունների է արժանացել: