Ռուսաստանից վախը` ՆԱՏՕ-ի պաշտպանական բյուջեի ավելացման հնարավորություն
ՌԴ ԱԳՆ մամլո խոսնակը հայւտարարել է. «Քանի որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները մշտապես դիմակայում են տարբեր լուրջ սպառնալիքների, Ռուսաստանի ներկայացռած սպառնալիքի մասին խոսելը զարմանալի է»:
Տասս գործակալության հաղորդմամբ, ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, ռադիոկայաններից մեկին տված հարցազրույցում հայտարարել է. «Այսօր Բրյուսելում կյանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովում քննարկվելու է կառույցի ռազմական բյուջեն ավելացնելու հարցը: Սա մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ կառույցը փորձում է ցույց տալ, թե պաշտպանվում է Ռուսատսանի սպառնալիքից: Սակայն ՆԱՏՕ-ի անդամ երկրները ավելի լավ կանեն, որ պայքարեն իսկական ահաբեկչության դեմ»:
Զախարովան հավելել է. «Սա ԱՄՆ-ի հերթական խաղն է, որով այդ երկիրը փորձում է անդամներին վախեցնել Ռուսաստանի ներկայացրած սպառնալիքով և ստիպել, որպեսզի նրանք վճարեն ավելի մեծ գումարներն, քան նախկինում»:
ՌԴ ԱԳՆ խոսնակը նշել է, որ սա նման է մի արկածային պատմության: Նա հավելել է. «Նախ տարածվեց այն վախը, թե Ռուսստանը սպառնալիք է ներկայացնում, ինչից հետո հայտարարվեց, որ ԱՄՆ-ն պատրաստ է աահովել անդամ երկրների անվտանգությունը, եթե նրանք ավելի շատ գումար վճարեն ՆԱՏՕ-ին»:
ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների գագաթաժողովը անցկացվելու է Բրյուսելում` հուլիսի 11-12-ը: