Սրեբրեննիցայի ցեղասպանության զոհերի հիշատակի արարողություն
«Խաղաղության քայլերթ» քայլարշավի մասնակիցները մասնակցել են Սրեբրեննիցայի ջարդերի 23-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպված արարողությանը:
ԻԻՀ ռադիո-հեռուստատեսության հաղորդման համաձայն, քայլարշավի ավելի քան 6 հազար մասնակիցները այցելել են Սրեբրեննիցայի զոհրեի հիշատակին նվիրված Փոթոչարի հուշարձան: Միջոցառմանը մասնակցել են նաև ԻԻՀ 30 հոգուց կազմված պատվիրակության անդամները: Պատվիրակության կազմում եղել են Իրանի մշակույթի ու առողջապահության ոլորտի ներկայացուցիչներ:
1995թ հունիսի 11-ին, շուրջ 10 հազար մուսուլմաններ, սերբ զինվորներից ապաստարան էին գտել Սրեբրեննիցայում տեղակայված ՄԱԿ-ի ճամբարում: Ճամբարը պատկանում էր ՄԱԿ-ին և հսկվում էր հոլանդացի զինվորների կողմից: Այդ օրը, քաղաքը հսկող հոլանդացի զինվորներն այն հանձնեցին սերբ զինվորներին, որից հետո վերջիններս կոտորեցին 8 372 մուսուլմանների: