Ռուսաստան. Իրանը դրական դերակատարություն է ունեցել Սիրիայի կայունացման հարցում
https://parstoday.ir/hy/news/world-i95469-Ռուսաստան._Իրանը_դրական_դերակատարություն_է_ունեցել_Սիրիայի_կայունացման_հարցում
ՌԴ Պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Իրանը տարածաշրջանային դերակատար է և կարևոր դեր է խաղացել Սիրիայի կայունացման հարցում:
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Հուլիս 11, 2018 08:38 Asia/Tehran
  • Ռուսաստան. Իրանը դրական դերակատարություն է  ունեցել Սիրիայի կայունացման հարցում

ՌԴ Պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Իրանը տարածաշրջանային դերակատար է և կարևոր դեր է խաղացել Սիրիայի կայունացման հարցում:

Սերգեյ Շոյգուն չորեքշաբթի օրը Իտալիայի «Իլ Ջորնալե» թերթին տված հարցազրույցում նշել է, որ Իրանը, ինչպես նաև Թուրքիան ու Ռուսաստանը, Աստանայում կայացած Սիրիայի հարցով բանակցող երկրներից է, որոնց նպատակն է  պահպանել Սիրիայի հրադադարը:

Շոյգուն հավելել է, որ Սիրիայի լարվածությունն արհեստական էր և ստեղծվել է արտաքին ուժերի կողմից.  ինչը հանդիսանում է Մոսկվա-Վաշինգտոն հարաբերություններում առկա լարվածության պատճառներից մեկը:

ՌԴ Պաշտպանության նախարարը հավելել է, որ ԱՄՆ-ն հայտարարում է , թե  Վաշինգտոնը թշնամիներ ունի Միջին Արևելքում, սակայն իր ռազմակայանները հիմնում է  Ռուսաստանի սահմանների մոտ: