ՆԱՏՕ-ի հարձակումներից հետո Լիբիայում քաղցկեղով հիվանդանալու դեպքերն ավելացել են
https://parstoday.ir/hy/news/world-i95603-ՆԱՏՕ_ի_հարձակումներից_հետո_Լիբիայում_քաղցկեղով_հիվանդանալու_դեպքերն_ավելացել_են
Լիբիացի գիտահետազոտող Նուրի Ալ-Դարուղին ասել է.«2011 թ. Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպություն՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների կողմից իրականացված ռմբակոծումներից հետո Լիբիայում ավելացել են քաղցկեղի դեպքերը»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 14, 2018 18:24 Asia/Tehran
  • ՆԱՏՕ-ի հարձակումներից հետո Լիբիայում քաղցկեղով հիվանդանալու դեպքերն ավելացել են

Լիբիացի գիտահետազոտող Նուրի Ալ-Դարուղին ասել է.«2011 թ. Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպություն՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների կողմից իրականացված ռմբակոծումներից հետո Լիբիայում ավելացել են քաղցկեղի դեպքերը»:

Սպուտնիկ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, Լիբիայի միջուկային հետազոտությունների կենտրոնի հետազոտող և ռադիոլոգիայի մասնագետ Նուրի Ալ-Դարուղին հայտարարել է.«Լիբիայի մի խումբ միջուկաբան-գիտնականներ ներկայացրել են զեկույց, որի համաձայն՝ ՆԱՏՕ-ն այդ երկրի վրա իրականացրած հարձակման ժամանակ օգտագործել է  չհարստացված ուրան պարունակող ռումբեր»:

Նուրի Ալ-Դարուղին հավելել է. «Կատարված հետազոտությունների համաձայն՝ այս շրջաններում պայթյունների հետևանքով ռադիոակտիվ նյութերի կամ գազի տարածման պատճառով քաղցկեղով հիվանդանալու դեպքերն ավելացել են»:

Լիբիացի գիտահետազոտողի հայտարարության համաձայն՝ մինչ այսօր ուրանի հետքեր կան Տրիպոլիում: Գիտնականների թիմեր են գործուղվել այլ քաղաքներ ու շրջաններ ստուգումներ անցկացնելու նպատակով: