Թրամփն առաջարկել է Մեյին դատի տալ Եվրամիությանը. The Daily Mail
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է մեծ Բրիտանիայի վարչապետին լավ փաստաբաններ տրամադրել նրան Նյու Յորքից, երբ առաջարկել է նրան դատի տալ Եվրամիությանը, հայտնում է The Daily Mail-ը:
ԱՄՆ նախագահն առաջին անգամ առաջարկել է Մեյին բանակցություններ վարելու փոխարեն Բրյուսելի դեմ դատական հայցով դիմել դատարան անցած տարվա հուլիսին: Համբուրգում G20 գագաթնաժողովի շրջանակներում հանդիպման ընթացքում Թրամփը Մեծ Բրիտանիայի վարչապետին առաջարկել է դատական գործընթաց սկսել և առաջարկել է օգնել իր կողմից հարգանք վայելող փաստաբանների անուններով: Թրամփն այնուհետև պարբերաբար կրկնել է իր առաջարկը անցած տարվա ընթացքում կայացած հեռախոսազրույցների ընթացքում:Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը BBC-ի հետ զրույցում պատմել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խորհուրդ է տվել իրեն դատի տալ ԵՄ-ին, ոչ թե բանակցություններ վարել նրանց հետ:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը 2017 թվականին Թրամփին հրավիրել էր այցելել երկիր, ինչից հետո համացանցում Թրամփի պետական այցը թույլ չտալու դիմումով խնդրագիրն ավելի քան 1,8 միլիոն ստորագրություն է հավաքել: Հարցը քննարկվել է խորհրդարանում, որտեղ որոշում է կայացվել, որ Թրամփն իր այցի ընթացքում խորհրդարանում ելույթ չի ունենա:Թրամփը մի քանի անգամ հետաձգել է իր այցը, և ի վերջո Մեծ Բրիտանիա է այցելել ավելի ցածր մակարդակի՝ աշխատանքային այցով: