Մոսկվան պատրաստ է բանակցել ՆԱՏՕ-ի հետ
ՌԴ-ի ԱԳ նախարարության մի պաշտոնյա հայտարարել է, որ Հյուսիս-ատլանտյան պայմանագրի կազմակերպության հետ ռազմական ընդհարումը կանխելու նպատակով ՌԴ-ն պատրաստ է ավելացնել բանակցությունները այս կազմակերպության հետ:
Հինգշաբթ օրը ՌԴ-ն ԱԳ նախարարի օգնական Ալեքսանդր Գրուշկոն ասել է.«ՌԴ-ն ու ՆԱՏՕ-ի անդամ երկրները վտանգավոր ռազմական միջադեպերի կանխման համար ունեն բավարար պատճառներ և Մոսկվան պատրաստ է այս հարցի շուրջ ավելացնել բանակցությունները ՆԱՏՕ-ի հետ»:
ՌԴ-ի ավագ դիվանագետը շեշտել է.«Վտանգավոր ռազմական միջադեպերի կանխման համար բավարար պատճառներ կան»:
Նա հավելել է.«Մոսկվան պատրաստ է շարժվել երկկողմ համաձայնությունների առաջադիմության ուղղությամբ և խորհրդակցել ՆԱՏՕ-ի անդամների հետ»:
Գրուշկոյի խոսքերով ՌԴ-ն ավել քան 10 համաձայնություն է կնքել ՆԱԱՏԻ-ին անդամակցող երկրների հետ, որոնք բոլորն էլ կապված են օդային ու ցամաքային խնդիրներին: