Մոսկվան պատրաստ է բանակցել ՆԱՏՕ-ի հետ
https://parstoday.ir/hy/news/world-i96124-Մոսկվան_պատրաստ_է_բանակցել_ՆԱՏՕ_ի_հետ
ՌԴ-ի ԱԳ նախարարության մի պաշտոնյա հայտարարել է, որ Հյուսիս-ատլանտյան պայմանագրի կազմակերպության հետ ռազմական ընդհարումը կանխելու նպատակով ՌԴ-ն պատրաստ է ավելացնել բանակցությունները այս կազմակերպության հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 27, 2018 13:29 Asia/Tehran
  • Մոսկվան պատրաստ է բանակցել ՆԱՏՕ-ի հետ

ՌԴ-ի ԱԳ նախարարության մի պաշտոնյա հայտարարել է, որ Հյուսիս-ատլանտյան պայմանագրի կազմակերպության հետ ռազմական ընդհարումը կանխելու նպատակով ՌԴ-ն պատրաստ է ավելացնել բանակցությունները այս կազմակերպության հետ:

Հինգշաբթ օրը ՌԴ-ն ԱԳ նախարարի օգնական Ալեքսանդր Գրուշկոն ասել է.«ՌԴ-ն ու ՆԱՏՕ-ի անդամ երկրները վտանգավոր ռազմական միջադեպերի կանխման համար ունեն բավարար պատճառներ և Մոսկվան պատրաստ է այս հարցի շուրջ ավելացնել բանակցությունները ՆԱՏՕ-ի հետ»:

ՌԴ-ի ավագ դիվանագետը շեշտել է.«Վտանգավոր ռազմական միջադեպերի կանխման համար բավարար պատճառներ կան»:

Նա հավելել է.«Մոսկվան պատրաստ է շարժվել երկկողմ համաձայնությունների առաջադիմության ուղղությամբ և խորհրդակցել ՆԱՏՕ-ի անդամների հետ»:

Գրուշկոյի խոսքերով ՌԴ-ն ավել քան 10 համաձայնություն է կնքել ՆԱԱՏԻ-ին անդամակցող երկրների հետ, որոնք բոլորն էլ կապված են օդային ու ցամաքային խնդիրներին: