Ռուսաստանն արձագանքեց Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժությանը
https://parstoday.ir/hy/news/world-i96482-Ռուսաստանն_արձագանքեց_Վրաստանում_ՆԱՏՕ_ի_զորավարժությանը
Ռուսաստանի ԱԳ նախարարությունը բողոքեց Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժության անցկացման դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 05, 2018 03:15 Asia/Tehran
  • Ռուսաստանն արձագանքեց Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժությանը

Ռուսաստանի ԱԳ նախարարությունը բողոքեց Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժության անցկացման դեմ:

«Սպուտնիկ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովան շաբաթ օրն ասել է. «Անընդունելի է Թբիլիսիի իշխանությունների այն պնդումը, թե Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժությունը նպատակ ունի սատարել Սև  ծովի տարածաշրջանում կայունության ամրագրմանը»:

«Կայունությունն ու անվտանգությունը ստեղծվում են ոչ թե զորավարժության, այլ կառուցողական երկխոսության միջոցով»,-հավելել է Զախարովան:

Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակի ընդգծմամբ, այս զորավարժության իրական հետևանքներից են լինելու ռազմական կրքերի բորբոքումը և լարվածությունների սրումը:

«Վեհանձն գործընկեր-2018» անվամբ ՆԱՏՕ-ի զորավարժությունը Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի, Բրիտանիայի, Գերմանիայի, Էստոնիայի, Ֆրանսիայի, Լիտվայի, Լեհաստանի, Նորվեգիայի, Թուրքիայի և Ուկրաինայի 3000 զորայինների մասնակցությամբ տեղի կունենա օգոստոսի 4-ից 15-ը:

ՆԱՏՕ-ի զորավարժությունը չորրորդ անընդմեջ տարին է, որ կազմակերպվում է Վրաստանում: Նախորդ տարիների համեմատությամբ 2018 թվականի զորավարժություն առավել ընդարձակ է լինելու: