Մեդվեդև.«ՆԱՏՕ-ն Ռուսաստանին համարում է իր պոտենցիալ թշնամին»
Ռուսաստանի Դաշնության վարչապետն ասել է.«Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպություն` ՆԱՏՕ-ն այս երկրին համարում է իր պոտենցիալ թշնամին»:
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն ասել է.«ՆԱՏՕ-ն իր ռազմական կարողությամբ և ցամաքային, ծովային ու օդային միջուկային սպառազինությամբ Ռուսաստանին թիրախ է դարձրել»:
Մեդվեդևը հավելել է.«Այս հարցը նաև վերաբերում է ՆԱՏՕ-ի տակտիկական միջուկային ուժերին և ոչ-միջուկային սպառազինությանը: Քանզի երբ ՆԱՏՕ-ն տեղակայվում է Ռուսաստանի սահմանամերձ տարածքում հանդես է տալիս ռազմավարական զենքերի դերակատարությամբ»:
ՌԴ վարչապետը նշել է.«Նման հնարավորությունները կարող են մեծ վնասներ առաջացնել: Ռուսաստանը պետք է իմանա ինչպես դիմակայել դրանց»:
«Եվրոպայի անվտանգության դաշինքի ստորագրման նախաձեռնությունը կարելի է վերականգնել, սակայն պահանջվում է քաղաքական կամք», հավելել է Մեդվեդևը: