Մեդվեդև.«ՆԱՏՕ-ն Ռուսաստանին համարում է իր պոտենցիալ թշնամին»
https://parstoday.ir/hy/news/world-i96581-Մեդվեդև._ՆԱՏՕ_ն_Ռուսաստանին_համարում_է_իր_պոտենցիալ_թշնամին
Ռուսաստանի Դաշնության վարչապետն ասել է.«Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպություն` ՆԱՏՕ-ն այս երկրին համարում է իր պոտենցիալ թշնամին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 07, 2018 13:33 Asia/Tehran
  • Մեդվեդև.«ՆԱՏՕ-ն Ռուսաստանին համարում է իր պոտենցիալ թշնամին»

Ռուսաստանի Դաշնության վարչապետն ասել է.«Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպություն` ՆԱՏՕ-ն այս երկրին համարում է իր պոտենցիալ թշնամին»:

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն ասել է.«ՆԱՏՕ-ն իր ռազմական կարողությամբ և ցամաքային, ծովային ու օդային միջուկային սպառազինությամբ Ռուսաստանին թիրախ է դարձրել»:

Մեդվեդևը հավելել է.«Այս հարցը նաև վերաբերում է ՆԱՏՕ-ի տակտիկական միջուկային ուժերին և ոչ-միջուկային սպառազինությանը: Քանզի երբ ՆԱՏՕ-ն տեղակայվում է Ռուսաստանի սահմանամերձ տարածքում հանդես է տալիս ռազմավարական զենքերի դերակատարությամբ»:

ՌԴ վարչապետը նշել է.«Նման հնարավորությունները կարող են մեծ վնասներ առաջացնել: Ռուսաստանը պետք է իմանա ինչպես դիմակայել դրանց»:

«Եվրոպայի անվտանգության դաշինքի ստորագրման նախաձեռնությունը կարելի է վերականգնել, սակայն պահանջվում է  քաղաքական կամք», հավելել է Մեդվեդևը: