ՆԱՏՕ-ի նավերը հաստատվեցին Սիրիայի ափերին
ՆԱՏՕ-ի անդամ երկրներին պատկանող մի քանի ռազմանավեր հաստատվեցին Միջերկրական ծովում գտնվող Սիրիայի ափերին:
«Ինթերֆաքս» լրատվական գործակալության երկուշաբթի օրը կատարած հաղորդման համաձայն, ՆԱՏՕ-ի ռազմական նավերն ու նավակները շրջագայում են արևելյան Միջերկրականում գտնվող Սիրիայի մերձակա ջրերում:
Կանադական «Vail De Deck» ռազմական նավը և Հունաստանի «De Reiter» հրթիռաձիգ նավակն ու «Elli» ռազմանավը, Սիրիայի ափերին տեղակայված ՆԱՏՕ-ի ռազմական նավերից են:
Համաձայն այս հաղորդման, Միջերկրականում տեղակայված ամերիկյան նավերը, որոնք «Թոմ Հաուք» տեսակի 204 թևավոր հրթիռներ են փոխադրում, պատրաստվում են Սիրիայի դեմ հավանական հարձակման համար:
ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները Սիրիային զգուշացրել են, որ հնարավոր է այդ երկրի դեմ հրթիռային հարձակում իրականացնեն:
Ամերիկյան կոալիցիան Սիրիայի դեմ հարձակման համար պատրվակ որոնելու իր վերջին փորձով ձգտում է այդ երկրի բանակին մեղադրել Իդլիբ նահանգում քիմիական զենք օգտագործելու մեջ:
Սիրիայի հյուսիսային Իդլիբ քաղաքն այս պահն համարվում է արևմտյան-արաբական հոսանքի աջակցությունը վայելող ահաբեկիչների կենտրոնացման գլխավոր վայրը: