Ռուսաստան.«Կդիմակայենք ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը»
https://parstoday.ir/hy/news/world-i99531-Ռուսաստան._Կդիմակայենք_ՆԱՏՕ_ին_Վրաստանի_անդամակցությանը
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է.«Մոսկվան անհրաժեշտ քայլեր է ձեռնարկել Հյուսիսատլանտյան դաշինքին(ՆԱՏՕ) Վրաստանի անդամակցությանը դիմակայելու համար»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 17, 2018 14:06 Asia/Tehran
  • Ռուսաստան.«Կդիմակայենք ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը»

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է.«Մոսկվան անհրաժեշտ քայլեր է ձեռնարկել Հյուսիսատլանտյան դաշինքին(ՆԱՏՕ) Վրաստանի անդամակցությանը դիմակայելու համար»:

Վրաստանից  Սպուտնիկ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վրացի լրագրողների հետ վիդեոհարցազրույցում, ՆԱՏՕ-ն սպառնալիք համարելով Ռուսաստանի համար, Մարիա Զախարովան ասել է.«ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանն ընդդիմանալու ուղղությամբ Ռուսաստանի ձեռնարկելիք «անհրաժեշտ քայլերի»  մասին  կարող են ավելի լայն բացատրություններ տալ ռազմական փորձագետները»:

Զախարովան հստակեցրել է.«ՆԱՏՕ-ն ակումբ չէ, որտեղ մարդասիրական նպատակներով հավաքված լինեն մարդիկ, այլև այն ռազմական կոալիցիա է, որի նպատակն իրենց խոսքերով, Ռուսաստանի զարգացումը կանխելն է»:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը վերջերս վերջնական է հայտարարել այդ դաշինքին Վրաստանի անդամակցությունը: