Իրանցի կանայք(6)
https://parstoday.ir/hy/radio/iran-i128817-Իրանցի_կանայք(6)
Բարև Ձեզ սիրելի ունկնդիրներ։ «Իրանցի կանայք»հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում կներկայացնենք Մալիհե Նորուզբեյգիին ,ով ծաղիկների և դեկորատիվ ու բնակարանային բույսերի ոլորտում երկրի լավագույն ձեռներեցներից ու արտադրողներից է: Ընկերակցեք մեզ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 25, 2020 08:16 Asia/Tehran

Բարև Ձեզ սիրելի ունկնդիրներ։ «Իրանցի կանայք»հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում կներկայացնենք Մալիհե Նորուզբեյգիին ,ով ծաղիկների և դեկորատիվ ու բնակարանային բույսերի ոլորտում երկրի լավագույն ձեռներեցներից ու արտադրողներից է: Ընկերակցեք մեզ:

Իրանի ժողովրդի կյանքի հիմքը բարեկամությունն ու խաղաղ գոյակցությունն է ,որը զուգորդված է բնության և նրա գեղեցկությունների հետ, իսկ իրանական կյանքի և մշակույթի տարբեր ասպեկտները հիմնված են ` բնությունը լավագույնս  օգտագործելու հիմամբ: Իրանցիները հնուց իվեր բարոյական  և հոգևոր կապ են հաստատել բնության հետ և իրենց առօրյա կյանքում բնությունն շրջակա միջավայր լինելուց առավել դեր է խաղացել նրանց համար:Այս կապը արտացոլված  է իրանական պոեզիայում և արվեստում:Այս արվեստներից շատերում բնությունը պատկերված է որպես մայր ,որը մարդուն իր գիրկն է առնում և մարդը ,որդու պես գգվում է իր մորը: Այսօր տղամարդկանց և կանանց կողմից մեծ ջանքեր են գործադրվում  բնության հետ ներդաշնակ լինելու   և ավելի կայուն, առողջ  ու քաղաքակիրթ հասարակություն ունենալու համար:Մասնավորապես, կանայք փորձում են համագործակցության, իրազեկվածության բարձրացման ու  տեղեկատվության  միջոցով նպաստել շրջակա միջավայրի պայմանների բարելավմանը ,որպեսզի հասարակությունը վայելի ծաղիկների թարմությունն ու կենսունակությունը։

Մալիհե Նորուզբեյգին ծաղիկների և դեկորատիվ ու բնակարանային բույսերի  ոլորտում երկրի լավագույն ձեռներեցներից և արտադրողներից  է:Նա սիրով ու հետաքրքրությամբ շարունակել է իր ընտանիքի նախնիների աշխատանքը և ուսուցանելով 3000-ից 4000 հոգու ,առիթ ընձեռնել  գյուղատնտեսության ոլորտում նրանց աշխատանքի համար:Բայց իրանցի այս ակտիվ տիկնոջ աշխատանքը չի սահմանափակվել միայն  ջերմոցում և փորձել է իր փորձառությունները  կիրառել սոցիալական և տնտեսական այլ ոլորտներում:Նա կոոպերատիվ պալատի էկոնոմիկայի հարցերով տեղակալ է , Խորասան Ռազավի կանանց խորհրդատվական խորհրդարանի տնտեսության և զբաղվածության հանձնաժողովի անդամ։ Նա նաև Խորասանի ծաղիկների, բույսերի և ջերմոցային արտադրանքների արտադրողների միության փոխնախագահն է,   և Իրանի վարդերի ազգային ասոցիացիայի անդամը:

Մալիհե Նորուզբեյգի

Նորուզ Բեյգին նաև ծաղիկների և բույսերի արտադրական կոոպերատիվի տնօրենների խորհրդի նախագահն է:Նա այս ոլորտում աշխատում է արդեն 17 տարի և մոտենում է իր կյանքի չորրորդ տասնամյակին:Նա  սերում է  Մահալաթ քաղաքից ,որը համարվում է ՝ Իրանի ծաղիկների և բույսերի օրրանը:Նա համոզված է ,որ  ձեռներեցությունը ոգի է և պահանջում է որոշակի մտածողություն:Կորոնավիրուսի տարածմամբ և համաճարակի հետևանքով ,նրա աշխատանքը դարձել է ամենախոցելի աշխատանքներից մեկը, և  արտադրության ծավալը հասել է արտադրական հզորության մեկ տասերորդի:Սակայն նա ասում է.«Հնարավոր չէ ծաղիկը հանել մարդկանց կյանքից:Մենք նույնիսկ մի ծաղիկ նվիրելով կիսում ենք կյանքի գեղեցկության վայելքը: Հետևաբար,  ձգտում ենք հնարամիտ ելք գտնել ստեղծված պայմաններից դուրս գալու  համար»:Այս առումով, նրա թիմի քայլերից  մեկը՝ հավերժական վարդի  արտադրությունն է, որոնք գոյատևում են մեկից հինգ տարի առանց ջրի և հողի:

Հաջողակ ու ձեռներեց կանանց կյանքում մենք սովորաբար հանդիպում ենք ամուսինների, ովքեր նրանց հետ նույն ճյուղում են աշխատում և  կողք-կողքի առաջընթաց են ունեցել:Նման պայմաններում  է  տիկ. Նորուզեբեյգին:Նա և իր ամուսինը  «գյուղատնտեսական ջիհադ» ֆակուլտետի շրջանավարտներ են:Այս  ֆակուլտետում ուսանելու տարիներին  նրանք ծաղիկներ և բույսեր աճեցնելու նպատակով վարձակալել են գյուղատնտեսական ջիհադի  համալսարանի հետազոտական ​​կենտրոնի հողատարածքները  և 10 տարի  այս հողատարածքներում արտադրել են բույսեր:  Բայց մինչ համալսարան հաճախելը, նրանց աշխատանքը ձեւավորվեց կոոպերատիվ ընկերություն ստեղծելով, և  գյուղատնտեսական ճյուղի մի խումբ  ուսանողներ, որոնք ունակ էին թիմային աշխատանքի, միավորվեցին և ներդրեցին աշխատանք ու կապիտալ, և առաջին տարում ՝ իրենց բարձր ակտիվության և պայմանագրերի մեծ ծավալի շնորհիվ, նրանք ճանաչվեցին երկրի լավագույն կոոպերատիվներ:

Նորուզբեյգին իր առաջին քայլերի մասին ասում է.«Մենք կառուցեցինք 2000 մետր տարածքով ջերմոց,  և վարդի ու  լիլիումի ծաղիկները  մեր արտադրության մի մասն էին՝ճյուղերից անջատված ծաղիկների առումով: :Բարեբախտաբար, մեր լիլիումի ծաղիկների արտադրության որակը հասավ այնպիսի մակարդակի, որ մենք այն արտահանեցինք Պարսից ծոցի երկրներից մեկը:Ինձ համար նույնիսկ հետաքրքիր էր, որ Իրանի ծաղիկը հայտնվի  մի  այլ երկրում բնակվող  քաղաքացու ձեռքում:Քաղաքապետարանը նաև մեզանից  էր գնում իր սեզոնային ծաղիկները՝ քաղաքի կանաչ տարածքի և գարնան դիմավորման ժամանակ:Մեզ համար հաճելի էր քաղաքում տեսնել մեր ծաղիկները ,որոնք  հաղորդում են  թարմություն ու կենսունակություն:Հետաքրքիր է, նաև ,որ մենք  մեր ծաղիկները կարողանում ենք տարանջատել հազարավոր նմանատիպ ծաղիկներից:Արտադրողները այն պահից, երբ ծաղկի սերմը ցանում են ,մինչ այն ժամանակ ,որ այն վերածվում է տունկի ,նրա հետ են և ճանաչում են այն»:

Փաստորեն, մարդկային հոգին , որը ներդաշնակ է մաքրության և գեղեցկության հետ, զվարճանում է բնությանը մոտենալով և տեսնելով դրա գեղեցկությունները:Բնության գեղեցկությունները տարբեր մարդկանց մոտ  տարբեր իմաստներ է պարունակում : Ոմանց   մոտ, այն՝  ոգեշնչող է  և հանգեցնում է ինքնատիպ նորանոր  գործերի ստեղծման: Այդ ընթացքում ծաղիկներ և բույսեր ցանելը  կամ ծաղիկների նման նվերներ ստանալը կարող է առավել  ուրախություն  և թարմություն հաղորդել մարդուն:Նորուզբեյգին ասում է. «Երբ մարդուն ծաղիկ ես նվիրում, նրա դեմքի առաջին փոփոխությունը ժպիտն ու հանգստության զգացողությունն է:Այս զգացումը լավապես  դրսեւորվում է ցանկացած տարիքի բոլոր մարդկանց մոտ և փոխանցվում է նաև նվիրողին:Իմ կարծիքով, ջերմոցային միջավայրը շատ համահունչ է կանանց հոգեբանությանը:Երեխային դաստիարակելու նույն մայրական զգացողությունը  ,նկատելի է այդտեղ , օր ու գիշեր մտահոգվում ես   ծաղիկների և բույսերի մասին, որպեսզի ականատեսը լինես դրանց , ծաղկման ու աճելուն: Ջերմոցում աշխատելը չափազանց ծանր է ,սակայն  լավ հեռանկար ունի»:

Եզակի նախաձեռնությամբ այս  ձեռներեց տիկինը երեք-չորս օրից ոչ ավել վարդերի կյանքը հասցրել է մեկից -հինգ տարվա ,դրանց անվանելով՝  «Հավերժական վարդեր»:Նրան հաջողվել է  մեկ տարվա ընթացքում արտադրել և վաճառել   3000 հավերժական վարդեր:

Ծաղիկների  շուկայի  այս անհույս օրերին, տիկ. Նորուզբեյգին փորձում է թարմություն հաղորդել այս խառնաշփոթ շուկային և հույսի սերմեր սերմանել սրտերում:Նա ուսումնասիրում և հետազոտում, որը  հաջողակ մարդկանց կարևոր հատկությունն է:Հաջողակ կանայք ժամանակ են հատկացնում  իրենց գիտելիքներն ու տեղեկությունները զարգացնելու համար, արտահայտում են  իրենց գաղափարներն ու կարծիքները և ձգտում են զարգանալ ու սովորել և սա այն դասն է ,որ Նորուզբեյգին է սովորել ծաղկի վերաբերյալ: Նա ասում է.«Ես  իմ ծաղիկներից եմ սովորել ՝բողբոջելը, աճելը  և ծաղկելը»: