Իրանցի կանայք(6)
Բարև Ձեզ սիրելի ունկնդիրներ։ «Իրանցի կանայք»հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում կներկայացնենք Մալիհե Նորուզբեյգիին ,ով ծաղիկների և դեկորատիվ ու բնակարանային բույսերի ոլորտում երկրի լավագույն ձեռներեցներից ու արտադրողներից է: Ընկերակցեք մեզ:
Իրանի ժողովրդի կյանքի հիմքը բարեկամությունն ու խաղաղ գոյակցությունն է ,որը զուգորդված է բնության և նրա գեղեցկությունների հետ, իսկ իրանական կյանքի և մշակույթի տարբեր ասպեկտները հիմնված են ` բնությունը լավագույնս օգտագործելու հիմամբ: Իրանցիները հնուց իվեր բարոյական և հոգևոր կապ են հաստատել բնության հետ և իրենց առօրյա կյանքում բնությունն շրջակա միջավայր լինելուց առավել դեր է խաղացել նրանց համար:Այս կապը արտացոլված է իրանական պոեզիայում և արվեստում:Այս արվեստներից շատերում բնությունը պատկերված է որպես մայր ,որը մարդուն իր գիրկն է առնում և մարդը ,որդու պես գգվում է իր մորը: Այսօր տղամարդկանց և կանանց կողմից մեծ ջանքեր են գործադրվում բնության հետ ներդաշնակ լինելու և ավելի կայուն, առողջ ու քաղաքակիրթ հասարակություն ունենալու համար:Մասնավորապես, կանայք փորձում են համագործակցության, իրազեկվածության բարձրացման ու տեղեկատվության միջոցով նպաստել շրջակա միջավայրի պայմանների բարելավմանը ,որպեսզի հասարակությունը վայելի ծաղիկների թարմությունն ու կենսունակությունը։
Մալիհե Նորուզբեյգին ծաղիկների և դեկորատիվ ու բնակարանային բույսերի ոլորտում երկրի լավագույն ձեռներեցներից և արտադրողներից է:Նա սիրով ու հետաքրքրությամբ շարունակել է իր ընտանիքի նախնիների աշխատանքը և ուսուցանելով 3000-ից 4000 հոգու ,առիթ ընձեռնել գյուղատնտեսության ոլորտում նրանց աշխատանքի համար:Բայց իրանցի այս ակտիվ տիկնոջ աշխատանքը չի սահմանափակվել միայն ջերմոցում և փորձել է իր փորձառությունները կիրառել սոցիալական և տնտեսական այլ ոլորտներում:Նա կոոպերատիվ պալատի էկոնոմիկայի հարցերով տեղակալ է , Խորասան Ռազավի կանանց խորհրդատվական խորհրդարանի տնտեսության և զբաղվածության հանձնաժողովի անդամ։ Նա նաև Խորասանի ծաղիկների, բույսերի և ջերմոցային արտադրանքների արտադրողների միության փոխնախագահն է, և Իրանի վարդերի ազգային ասոցիացիայի անդամը:
Նորուզ Բեյգին նաև ծաղիկների և բույսերի արտադրական կոոպերատիվի տնօրենների խորհրդի նախագահն է:Նա այս ոլորտում աշխատում է արդեն 17 տարի և մոտենում է իր կյանքի չորրորդ տասնամյակին:Նա սերում է Մահալաթ քաղաքից ,որը համարվում է ՝ Իրանի ծաղիկների և բույսերի օրրանը:Նա համոզված է ,որ ձեռներեցությունը ոգի է և պահանջում է որոշակի մտածողություն:Կորոնավիրուսի տարածմամբ և համաճարակի հետևանքով ,նրա աշխատանքը դարձել է ամենախոցելի աշխատանքներից մեկը, և արտադրության ծավալը հասել է արտադրական հզորության մեկ տասերորդի:Սակայն նա ասում է.«Հնարավոր չէ ծաղիկը հանել մարդկանց կյանքից:Մենք նույնիսկ մի ծաղիկ նվիրելով կիսում ենք կյանքի գեղեցկության վայելքը: Հետևաբար, ձգտում ենք հնարամիտ ելք գտնել ստեղծված պայմաններից դուրս գալու համար»:Այս առումով, նրա թիմի քայլերից մեկը՝ հավերժական վարդի արտադրությունն է, որոնք գոյատևում են մեկից հինգ տարի առանց ջրի և հողի:
Հաջողակ ու ձեռներեց կանանց կյանքում մենք սովորաբար հանդիպում ենք ամուսինների, ովքեր նրանց հետ նույն ճյուղում են աշխատում և կողք-կողքի առաջընթաց են ունեցել:Նման պայմաններում է տիկ. Նորուզեբեյգին:Նա և իր ամուսինը «գյուղատնտեսական ջիհադ» ֆակուլտետի շրջանավարտներ են:Այս ֆակուլտետում ուսանելու տարիներին նրանք ծաղիկներ և բույսեր աճեցնելու նպատակով վարձակալել են գյուղատնտեսական ջիհադի համալսարանի հետազոտական կենտրոնի հողատարածքները և 10 տարի այս հողատարածքներում արտադրել են բույսեր: Բայց մինչ համալսարան հաճախելը, նրանց աշխատանքը ձեւավորվեց կոոպերատիվ ընկերություն ստեղծելով, և գյուղատնտեսական ճյուղի մի խումբ ուսանողներ, որոնք ունակ էին թիմային աշխատանքի, միավորվեցին և ներդրեցին աշխատանք ու կապիտալ, և առաջին տարում ՝ իրենց բարձր ակտիվության և պայմանագրերի մեծ ծավալի շնորհիվ, նրանք ճանաչվեցին երկրի լավագույն կոոպերատիվներ:
Նորուզբեյգին իր առաջին քայլերի մասին ասում է.«Մենք կառուցեցինք 2000 մետր տարածքով ջերմոց, և վարդի ու լիլիումի ծաղիկները մեր արտադրության մի մասն էին՝ճյուղերից անջատված ծաղիկների առումով: :Բարեբախտաբար, մեր լիլիումի ծաղիկների արտադրության որակը հասավ այնպիսի մակարդակի, որ մենք այն արտահանեցինք Պարսից ծոցի երկրներից մեկը:Ինձ համար նույնիսկ հետաքրքիր էր, որ Իրանի ծաղիկը հայտնվի մի այլ երկրում բնակվող քաղաքացու ձեռքում:Քաղաքապետարանը նաև մեզանից էր գնում իր սեզոնային ծաղիկները՝ քաղաքի կանաչ տարածքի և գարնան դիմավորման ժամանակ:Մեզ համար հաճելի էր քաղաքում տեսնել մեր ծաղիկները ,որոնք հաղորդում են թարմություն ու կենսունակություն:Հետաքրքիր է, նաև ,որ մենք մեր ծաղիկները կարողանում ենք տարանջատել հազարավոր նմանատիպ ծաղիկներից:Արտադրողները այն պահից, երբ ծաղկի սերմը ցանում են ,մինչ այն ժամանակ ,որ այն վերածվում է տունկի ,նրա հետ են և ճանաչում են այն»:
Փաստորեն, մարդկային հոգին , որը ներդաշնակ է մաքրության և գեղեցկության հետ, զվարճանում է բնությանը մոտենալով և տեսնելով դրա գեղեցկությունները:Բնության գեղեցկությունները տարբեր մարդկանց մոտ տարբեր իմաստներ է պարունակում : Ոմանց մոտ, այն՝ ոգեշնչող է և հանգեցնում է ինքնատիպ նորանոր գործերի ստեղծման: Այդ ընթացքում ծաղիկներ և բույսեր ցանելը կամ ծաղիկների նման նվերներ ստանալը կարող է առավել ուրախություն և թարմություն հաղորդել մարդուն:Նորուզբեյգին ասում է. «Երբ մարդուն ծաղիկ ես նվիրում, նրա դեմքի առաջին փոփոխությունը ժպիտն ու հանգստության զգացողությունն է:Այս զգացումը լավապես դրսեւորվում է ցանկացած տարիքի բոլոր մարդկանց մոտ և փոխանցվում է նաև նվիրողին:Իմ կարծիքով, ջերմոցային միջավայրը շատ համահունչ է կանանց հոգեբանությանը:Երեխային դաստիարակելու նույն մայրական զգացողությունը ,նկատելի է այդտեղ , օր ու գիշեր մտահոգվում ես ծաղիկների և բույսերի մասին, որպեսզի ականատեսը լինես դրանց , ծաղկման ու աճելուն: Ջերմոցում աշխատելը չափազանց ծանր է ,սակայն լավ հեռանկար ունի»:
Եզակի նախաձեռնությամբ այս ձեռներեց տիկինը երեք-չորս օրից ոչ ավել վարդերի կյանքը հասցրել է մեկից -հինգ տարվա ,դրանց անվանելով՝ «Հավերժական վարդեր»:Նրան հաջողվել է մեկ տարվա ընթացքում արտադրել և վաճառել 3000 հավերժական վարդեր:

Ծաղիկների շուկայի այս անհույս օրերին, տիկ. Նորուզբեյգին փորձում է թարմություն հաղորդել այս խառնաշփոթ շուկային և հույսի սերմեր սերմանել սրտերում:Նա ուսումնասիրում և հետազոտում, որը հաջողակ մարդկանց կարևոր հատկությունն է:Հաջողակ կանայք ժամանակ են հատկացնում իրենց գիտելիքներն ու տեղեկությունները զարգացնելու համար, արտահայտում են իրենց գաղափարներն ու կարծիքները և ձգտում են զարգանալ ու սովորել և սա այն դասն է ,որ Նորուզբեյգին է սովորել ծաղկի վերաբերյալ: Նա ասում է.«Ես իմ ծաղիկներից եմ սովորել ՝բողբոջելը, աճելը և ծաղկելը»: