«Բավար-373» ՀՕՊ համակարգը՝ Իրանական կարողության հանդեպ հավատքի խորհրդանիշ
«Բավար-373» ՀՕՊ համակարգը,ռազմավարական հրթիռային համակարգերի նախագծման, մշակման և տեղակայման առումով ,արդյունքն է ներքին կարողության և ստեղծագործական ունակության: Փաստորեն, այս համակարգը Թեհրանի արձագանքն է՝ սպառազինության , այդ թվում ՝ հակաօդային պաշտպանության համակարգերի ոլորտում Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների նկատմամբ:
Թեև Վլադիմիր Պուտինի իշխանության օրօք Ռուսաստանը տարիներ անց իրականացրեց իր պարտավորությունը,Իրանին հանձնելով S-300 հրթիռային համակարգը ,այնուամենայնիվ, դա չխոչընդոտեց երկրի պաշտպանական արդյունաբերության մասնագետների կամքը՝ զենքեր, այդ թվում ՝ հակաօդային պաշտպանության համակարգերը տեղայնացնելու հարցում, և «Բավար 373» հակաօդային պաշտպանության նախագիծը շարունակվեց հզորությամբ:
Այս համակարգի հնարավորություններից են՝ բարձր շարժունակությունը, կրակի մեծ ծավալը,օդային և հրթիռային տարբեր թիրախների դեմ բախվելու ունակությունը, հեռահարությունը և բարձրությունը, նպատակին հարվածելու և սպանելու հնարավորությունը, էլեկտրոնային պատերազմի դիմաց պատշաճ կատարողականությունը, , գործողությունների իրականացում քիմիական ,միկրոբային և միջուկային հարձակումների դեպքում, էլեկտրամագնիսական հարձակումներին դիմակայելու ունակությունը, եղանակային տարբեր պայմաններում գործողությունների կարողականությունը, աշխարհի արդի նպատակակետերին դիմակայելու ունակություն, երկրի պաշտպանական շերտերի հետ կապը, վստահելիությունը և մատչելի գինը արտասահմանյան նմանատիպ մոդելների համեմատությամբ:
Զենքի այս համակարգի նախագծման և հասանելիության գործընթացում ,գործնականորեն օգտագործվել են բազմաթիվ տեխնոլոգիաներ, ինչպիսիք են՝ ուղղահայաց հրթիռի արձակման տեխնոլոգիան,թիրախին ուղղված հրթիռի ռոտացիայի տեխնոլոգիան և շատ այլ պարագաներ:
Այս համակարգը, արտասահմանյան նմանատիպ համակարգից առավել հնարավորություններ ունենալով հանդերձ, արտասահմանյան համակարգերի համեմատությամբ շատ ավելի մատչելի գներով է արտադրվում:
Յուրահատկություններ
«Բավար-373» հրթիռային համակարգը ցամաքից -օդ և ինքնագնաց հեռահարության հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգ է, որը նախագծվել և արտադրվել է «Թալաշ» և «Խորդադ15» հակահրթիռային պաշտպանության համակարգերում օգտագործվող տեխնոլոգիաների միջոցով, որոնք արձակում են «Սայադ» 2 և 3 հրթիռները:
Այս համակարգի նախնական դիզայնը նմուշառվել է S300 հրթիռային համակարգից:«Բավար373» համակարգը ամեն առումով ավելի արդիական է, քան S300- ի նման համակարգերը, բայց այն, ինչ առանձնացնում է այս համակարգը մյուսներից, տարբեր տիրույթներում տարբեր հրթիռներ կրելու և կրակելու ունակությունն է,այնպես որ, եթե S300 հրթիռային համակարգը որոշ ոլորտներում թերություններ ունի, բայց «Բավար 373»-ում, այդ խնդիրները լուծված են և դրա վրա կատարվել է հայեցակարգային ձևավորում, և այս առումով դիզայներները նրա հրթիռների մասին կանխատեսել են, որ այս համակարգը կարող է գործել երկու կամ երեք տեսակի հրթիռներով ՝ բարձրության տարբեր շերտերում:
«Բավար 373» – ի առանձնահատկություններին ուշադրություն դարձնելով , պարզվում է, որ պաշտպանական այս համակարգը նախագծելիս ուսումնասիրվել է նմանատիպ համակարգերի ամենալավ հատկությունները և արդյունքում, ստացվել է մի շարք առաքելություններ իրականացնող համակարգ, որը, մասնավորապես, Իրանի կողմից պատվիրված S-300 համակարգի հետ համեմատած, Բավար 373- ը կարող է պայքարել զանազան թիրախների դեմ, ինչը պայմանավորված է Իրանի դեմ ծառացած սպառնալիքների տարբեր բնույթով ՝ ի համեմատություն Ռուսաստանի :
«Բավար 373» հրթիռային համակարգը թիրախները հայտնաբերում է 320 կմ հեռավորության վրա և հետապնդում 260 կմ հեռավորության վրա։
«Բավար 373» համակարգի որոնման և հայտնաբերման ռադարն իզորու է միաժամանակ հայտնաբերել 300 թիրախ։ Մյուս կողմից, այս համակարգի որոնման ռադարն ի վիճակի է միաժամանակ հետապնդել 60 թիրախ:Հրթիռային այս համակարգը թիրախավորման համար հնարավորություն ունի տարբեր տիրույթներում և բարձրություններում կրակելու 3 տեսակի հրթիռներ , (ինչպես՝ S400 հրթիռային համակարգը, բայց ավելի փոքր հեռահարությամբ) և կարող է գործել պաշտպանության տարբեր շերտերում:
«Բավար 373» համակարգը հանդերձված Է «Սայադ-4» հրթիռներով և հագեցած է մանևրելու արդիական համակարգով կարող Է խոցել զանազան օդային թիրախներ 27 կիլոմետր բարձրության եւ 200 կիլոմետր հեռավորության վրա:
Սայադ 4 հրթիռի առավելագույն արագությունը հավասար է 5 Մախի:Հակաօդային պաշտպանական այս համակարգի մեկ այլ կարևոր առանձնահատկությունը հետևյալն է՝ դիմադրել մեծ ծավալով թիրախների, , այդ թվում՝ կործանիչների , անտեսանելի ինքնաթիռների, անօդաչուների, թևավոր ու բալիստիկ հրթիռների, ինչպես նաև էլեկտրոնային պատերազմի ինքնաթիռների ու ուղղաթիռների։
«Բավար 373»-ի հետապնդման ռադարի բացահայտ առանձնահատկություններից է՝ շատ ցածր ռադարային տարածույթում թաքնված թիրախները հայտնաբերելու հնարավորությունը,և այս հատկության շնորհիվ այս համակարգի համար գործնականում թաքնված թիրախը անիմաստ է :
«Բավար 373 » համակարգի ռադարների մեկ այլ ուշագրավ առանձնահատկությունը էլեկտրոնային պատերազմին և նույնիսկ էլեկտրամագնիսական ռումբերին դիմադրելն է, որը պահպանում է դրա արդյունավետությունը էլեկտրամագնիսական զինամթերքով հարձակումների ու էլեկտրոնային պատերազմների դիմաց:
Այս համակարգի ռադարի այլ հնարավորություններից է ՝ հակաճառագայթող և ռադարային հրթիռների հայտնաբերումը, որոնք օգտագործվում են հակաօդային պաշտպանությունը ճնշելու համար: Հատկանշական է նաև ,որ «Բավար 373» պաշտպանական համակարգի բոլոր բաղադրիչները տեղադրված են անվավոր փոխադրիչների վրա և շարժունակ են:«Զոլջենահ» ծանր ինքնաշարժը օգտագործվում է ,որպես փոխադրիչ բեռնատար «Բավար 373» համակարգի գործարկիչները տեղափոխելու համար:
Ինքնաշարժն ունի 5 ակտիվ առանցք (10 անիվ) և կարող է անցնել 1.5մետր խորությամբ գետը , առավելագույնը 30 տոննա բեռնատարողությամբ, 10,5 մետր երկարությամբ բեռնվածքով, 21 տոննա կշռով և ունի կասեցման անկախ համակարգ:
Եզրահանգում
«Բավար 373» համակարգի կարևորագույն առանձնահատկությունը հետևյալն է,որ այն ամբողջությամբ իրանական արտադրություն է,որի արդյունքում ծրագրային համակարգի բոլոր ծածկագրերը Իրանի վերահսկողության տակ են,և այս առավելության շնորհիվ երկրում կստեղծվի անվտանգ ցանցով ՀՕՊ:
Հաշվի առնելով, որ «Բավար 373» համակարգի բոլոր ծրագրային և ապարատային բաղադրիչները, ըստ պաշտպանության փոխնախարարի, մշակվել են երկրում, ինչպես նաև օգտագործվել են ռադարների, թիրախների և հրթիռների միջև անվտանգ պրոտոկոլները , ուստի կարելի է ասել, որ Իրանի ՀՕՊ-ը օժտված է հակահրթիռային պաշտպանության կատարյալ անվտանգ համակարգով:Մյուս կողմից, «Բավար373» ՀՕՊ-ի այլ առանձնահատկություններից են՝ պատրաստման և պահպանման դյուրին եղանակը, պահեստավորման պիտանելիության ժամկետը , օպերատորի անվտանգության գործոնը, ազդեցության բարձր գործոնը, քիմիական, միկրոբային և միջուկային գրոհների պայմաններում շահագործման հնարավորությունը, արտասահմանյան նմանատիպ նմուշների համեմատ ցածր գինը, կրակի մեծ ծավալը և այլն: