«Բավար-373» ՀՕՊ համակարգը՝ Իրանական կարողության հանդեպ հավատքի խորհրդանիշ
https://parstoday.ir/hy/radio/iran-i128818-Բավար_373_ՀՕՊ_համակարգը_Իրանական_կարողության_հանդեպ_հավատքի_խորհրդանիշ
«Բավար-373» ՀՕՊ համակարգը,ռազմավարական հրթիռային համակարգերի նախագծման, մշակման և տեղակայման առումով ,արդյունքն է ներքին կարողության և ստեղծագործական ունակության: Փաստորեն, այս համակարգը Թեհրանի արձագանքն է՝ սպառազինության , այդ թվում ՝ հակաօդային պաշտպանության համակարգերի ոլորտում Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների նկատմամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 25, 2020 08:19 Asia/Tehran

«Բավար-373» ՀՕՊ համակարգը,ռազմավարական հրթիռային համակարգերի նախագծման, մշակման և տեղակայման առումով ,արդյունքն է ներքին կարողության և ստեղծագործական ունակության: Փաստորեն, այս համակարգը Թեհրանի արձագանքն է՝ սպառազինության , այդ թվում ՝ հակաօդային պաշտպանության համակարգերի ոլորտում Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների նկատմամբ:

Թեև Վլադիմիր Պուտինի իշխանության օրօք Ռուսաստանը  տարիներ անց  իրականացրեց  իր  պարտավորությունը,Իրանին հանձնելով S-300 հրթիռային համակարգը ,այնուամենայնիվ, դա չխոչընդոտեց երկրի պաշտպանական արդյունաբերության մասնագետների կամքը՝ զենքեր, այդ թվում ՝ հակաօդային պաշտպանության համակարգերը տեղայնացնելու հարցում, և «Բավար 373» հակաօդային պաշտպանության նախագիծը շարունակվեց  հզորությամբ: 

Այս համակարգի հնարավորություններից են՝  բարձր շարժունակությունը, կրակի մեծ ծավալը,օդային և հրթիռային տարբեր թիրախների դեմ բախվելու ունակությունը, հեռահարությունը և բարձրությունը, նպատակին հարվածելու  և սպանելու հնարավորությունը, էլեկտրոնային պատերազմի դիմաց պատշաճ կատարողականությունը, , գործողությունների իրականացում քիմիական ,միկրոբային և միջուկային հարձակումների դեպքում,  էլեկտրամագնիսական հարձակումներին դիմակայելու ունակությունը, եղանակային տարբեր պայմաններում գործողությունների կարողականությունը, աշխարհի արդի նպատակակետերին դիմակայելու ունակություն, երկրի պաշտպանական շերտերի հետ կապը, վստահելիությունը  և մատչելի գինը  արտասահմանյան նմանատիպ մոդելների  համեմատությամբ:

Զենքի այս  համակարգի նախագծման և հասանելիության  գործընթացում ,գործնականորեն օգտագործվել են բազմաթիվ տեխնոլոգիաներ, ինչպիսիք են՝ ուղղահայաց հրթիռի արձակման  տեխնոլոգիան,թիրախին ուղղված հրթիռի ռոտացիայի տեխնոլոգիան  և շատ այլ պարագաներ:

Այս համակարգը, արտասահմանյան նմանատիպ համակարգից առավել հնարավորություններ ունենալով   հանդերձ, արտասահմանյան համակարգերի համեմատությամբ շատ ավելի մատչելի գներով է արտադրվում:

Յուրահատկություններ

«Բավար-373» հրթիռային համակարգը ցամաքից -օդ և ինքնագնաց հեռահարության հակաօդային  պաշտպանության հրթիռային համակարգ է, որը նախագծվել և արտադրվել  է «Թալաշ» և «Խորդադ15» հակահրթիռային պաշտպանության  համակարգերում օգտագործվող տեխնոլոգիաների միջոցով, որոնք արձակում են «Սայադ» 2 և 3 հրթիռները:

Այս համակարգի նախնական դիզայնը նմուշառվել է S300 հրթիռային համակարգից:«Բավար373» համակարգը ամեն առումով ավելի արդիական  է, քան S300- ի նման համակարգերը, բայց այն, ինչ առանձնացնում է այս համակարգը մյուսներից, տարբեր տիրույթներում տարբեր հրթիռներ կրելու և կրակելու ունակությունն է,այնպես որ, եթե S300 հրթիռային համակարգը որոշ ոլորտներում թերություններ ունի, բայց «Բավար 373»-ում, այդ խնդիրները լուծված են և դրա վրա կատարվել է հայեցակարգային ձևավորում, և այս առումով դիզայներները նրա հրթիռների մասին կանխատեսել են, որ այս համակարգը կարող է գործել երկու կամ երեք տեսակի հրթիռներով ՝ բարձրության տարբեր շերտերում:

«Բավար  373» – ի առանձնահատկություններին ուշադրություն դարձնելով  , պարզվում  է, որ  պաշտպանական այս  համակարգը նախագծելիս ուսումնասիրվել է նմանատիպ համակարգերի ամենալավ հատկությունները և արդյունքում, ստացվել է մի շարք առաքելություններ իրականացնող համակարգ, որը, մասնավորապես, Իրանի կողմից պատվիրված S-300 համակարգի հետ համեմատած, Բավար 373- ը կարող է պայքարել զանազան թիրախների դեմ, ինչը պայմանավորված է Իրանի դեմ ծառացած սպառնալիքների տարբեր բնույթով ՝ ի համեմատություն  Ռուսաստանի :

«Բավար 373» հրթիռային համակարգը թիրախները  հայտնաբերում է 320 կմ հեռավորության վրա և հետապնդում 260 կմ հեռավորության վրա։

«Բավար 373»  համակարգի որոնման և հայտնաբերման ռադարն իզորու է միաժամանակ հայտնաբերել 300 թիրախ։  Մյուս կողմից, այս համակարգի որոնման  ռադարն ի վիճակի է միաժամանակ հետապնդել  60 թիրախ:Հրթիռային այս համակարգը թիրախավորման  համար հնարավորություն   ունի տարբեր տիրույթներում և բարձրություններում կրակելու 3 տեսակի հրթիռներ , (ինչպես՝ S400 հրթիռային համակարգը, բայց ավելի փոքր հեռահարությամբ)  և կարող է գործել պաշտպանության տարբեր շերտերում:

 «Բավար 373» համակարգը   հանդերձված Է «Սայադ-4» հրթիռներով  և հագեցած է մանևրելու արդիական  համակարգով կարող Է խոցել զանազան օդային թիրախներ 27 կիլոմետր բարձրության եւ 200 կիլոմետր հեռավորության վրա:

Սայադ 4 հրթիռի առավելագույն արագությունը հավասար է 5 Մախի:Հակաօդային պաշտպանական այս համակարգի մեկ այլ կարևոր առանձնահատկությունը հետևյալն է՝ դիմադրել մեծ ծավալով թիրախների, , այդ թվում՝ կործանիչների , անտեսանելի ինքնաթիռների, անօդաչուների, թևավոր ու բալիստիկ հրթիռների, ինչպես նաև էլեկտրոնային պատերազմի ինքնաթիռների ու ուղղաթիռների։

«Բավար 373»-ի հետապնդման ռադարի բացահայտ  առանձնահատկություններից է՝ շատ ցածր ռադարային տարածույթում  թաքնված թիրախները հայտնաբերելու հնարավորությունը,և այս հատկության շնորհիվ այս համակարգի համար գործնականում թաքնված թիրախը անիմաստ է :

«Բավար 373 » համակարգի ռադարների մեկ այլ ուշագրավ առանձնահատկությունը էլեկտրոնային պատերազմին և նույնիսկ էլեկտրամագնիսական ռումբերին դիմադրելն  է, որը պահպանում է դրա արդյունավետությունը էլեկտրամագնիսական զինամթերքով  հարձակումների ու էլեկտրոնային պատերազմների դիմաց:

Այս համակարգի  ռադարի այլ  հնարավորություններից է ՝ հակաճառագայթող և ռադարային հրթիռների հայտնաբերումը, որոնք օգտագործվում են հակաօդային պաշտպանությունը ճնշելու համար: Հատկանշական է նաև ,որ «Բավար 373» պաշտպանական համակարգի բոլոր բաղադրիչները տեղադրված են անվավոր փոխադրիչների վրա և շարժունակ են:«Զոլջենահ» ծանր ինքնաշարժը  օգտագործվում է ,որպես փոխադրիչ  բեռնատար «Բավար 373» համակարգի գործարկիչները տեղափոխելու համար:

Ինքնաշարժն  ունի 5 ակտիվ առանցք (10 անիվ) և կարող է անցնել 1.5մետր խորությամբ  գետը , առավելագույնը  30 տոննա բեռնատարողությամբ,  10,5 մետր երկարությամբ բեռնվածքով,  21 տոննա  կշռով և ունի կասեցման անկախ համակարգ:

Եզրահանգում

«Բավար 373» համակարգի կարևորագույն  առանձնահատկությունը հետևյալն է,որ  այն ամբողջությամբ իրանական արտադրություն է,որի արդյունքում  ծրագրային համակարգի բոլոր ծածկագրերը Իրանի վերահսկողության տակ են,և այս առավելության շնորհիվ երկրում կստեղծվի անվտանգ ցանցով ՀՕՊ:

Հաշվի առնելով, որ «Բավար 373» համակարգի բոլոր ծրագրային և ապարատային բաղադրիչները, ըստ պաշտպանության փոխնախարարի, մշակվել են երկրում, ինչպես նաև օգտագործվել են ռադարների, թիրախների և հրթիռների միջև անվտանգ պրոտոկոլները , ուստի կարելի է ասել, որ Իրանի ՀՕՊ-ը օժտված է  հակահրթիռային պաշտպանության կատարյալ անվտանգ  համակարգով:Մյուս կողմից, «Բավար373» ՀՕՊ-ի այլ առանձնահատկություններից են՝ պատրաստման և պահպանման դյուրին եղանակը, պահեստավորման  պիտանելիության  ժամկետը , օպերատորի անվտանգության գործոնը, ազդեցության բարձր գործոնը, քիմիական, միկրոբային և միջուկային գրոհների պայմաններում շահագործման հնարավորությունը, արտասահմանյան նմանատիպ նմուշների համեմատ  ցածր գինը, կրակի մեծ ծավալը և այլն: