Էներգիայի փոխանցման գծերը՝ տնտեսության և քաղաքականության գործոն (2)
https://parstoday.ir/hy/radio/iran-i128963-Էներգիայի_փոխանցման_գծերը_տնտեսության_և_քաղաքականության_գործոն_(2)
Ողջույն ձեզ հարգելի ունկնդիրներ: «Էներգիայի փոխանցման գծերը՝ տնտեսության և քաղաքականության գործոն» հաղորդաշարի առաջին համարում խոսեցինք Միջին Ասիայի ու Կովկասի նավթն ու գազը այլ երկրներ ու մայրցամաքներ փոխադրող էներգակիրների կառուցման նախագծի մասին: Այդ նախագծերից մեկը կոչվում է «Թափի», որի մասին խոսելու ենք այսօրվա զրույցում: Ընկերակցեք մեզ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 28, 2020 08:44 Asia/Tehran

Ողջույն ձեզ հարգելի ունկնդիրներ: «Էներգիայի փոխանցման գծերը՝ տնտեսության և քաղաքականության գործոն» հաղորդաշարի առաջին համարում խոսեցինք Միջին Ասիայի ու Կովկասի նավթն ու գազը այլ երկրներ ու մայրցամաքներ փոխադրող էներգակիրների կառուցման նախագծի մասին: Այդ նախագծերից մեկը կոչվում է «Թափի», որի մասին խոսելու ենք այսօրվա զրույցում: Ընկերակցեք մեզ:

Թուրքմենստանը 5.7 տրիլիոն խորանարդ մետր գազ ունենալով, բնական գազի պաշարների առումով վեցերորդ , իսկ այդ նյութի արտադրման առումով16-րդ խոշոր երկիրն է աշխարհում: «TAPI» գազատարն այս մեծ արտադրողին միացնելու է տարածաշրջանային ու միջազգային էներգիայի շուկաներին: Միջին Ասիայի տարածաշրջանից գազի, հատկապես Թուրքմենստանի հսկայական գազային պաշարների հարավային երթուղուց Աֆղանստանով և Պակիստանով տեղափոխելը նոր խնդիր չէ և սկիզբ է առել 1990-ականների սկզբին: Trans-Afghanistan գազատար կոչվող այդ նախագիծն առաջին անգամ ներկայացվել է 1993թ. և նախնական համաձայնությունը կայացել է 1995թ.: UNOCAL ամերիկյան ընկերությունը տեխնիկական ու տնտեսական հետազոտություններ անցկացրեց այդ նախագծի իրագործման համար: Ընկերությունը հիմնեց «Միջին Ասիայի գազամուղ» կենտրոնը: 

UNOCAL-ից բացի, Սաուդյան Արաբիայի Delta Oil, երկու ճապոնական, մեկ կորեական և Թուրքմենստանի ու Պակիստանի ընկերություններ ներգրավված  են այդ նախագծում:

 

Գազամուղի կառուցում

Աֆղանստանում թալիբների հզորանալով և անապահովությունը շարունակվելով, UNOCAL ընկերությունը նահանջեց այդ նախագծից և 1997թ. առաջ քաշեց  Cent Gas նախագիծը: Այն 1271 կմ երկարությամբ խողովակաշարի կառուցման նախագիծն էր, որը ձգվում էր Թուրքմենստան-Աֆղանստան սահմանից մինչև Պակիստանի Մուլթան, որտեղ այն միանալու էր Պակիստան-Հնդկաստան խողովակաշարին: Թուրքմենստանին հանձնարարված էր կառուցել 169կմ երկարությամբ խողովակագիծ Դոլաթաբադից մինչև Աֆղանստանի սահման: Սակայն Աֆղանստանում թալիբների վայրագությունների հետևանքով անապահովություն ու անկայունություն տիրելու պատճառով, UNOCAL ընկերությունը հրաժարվեց նաև Cent Gas նախագծից:

2001թ. 11 սեպտեմբերի դեպքերից և Աֆղանստանի դեմ ԱՄՆ-ի հարձակումից հետո, այդ երկրում թալիբներն անկում ապրեցին և ձևավորվեց ազգային միասնության կառավարությունը: Այդպիսով նախորդ շրջանի համեմատությամբ Աֆղանստանում մասամբ կայունություն տիրեց: Այդ պայմաններում, Թուրքմենստանի ժամանակի նախագահ՝ Սաֆար Մուրադ Նիազովը որոշեց իրագործել Աֆղանստանի ճանապարհով գազատարի կառուցման նախագիծը: Այդ շրջանակում, 2002թ. մայիսին, կայացավ Թուրքմենստանի, Աֆղանստանի ու Պակիստանի նախխագահների նիստը: Այդ վեհաժողովում կողմերը նախնական համաձայնության եկան «Trans-Afghan» գազատարի կառուցման շուրջ, որի համաձայն խողովակաշարը պետք է Թուրքմենստանի հարավ-արևելքում գտնվող Դոլաթաբադից, Աֆղանստանի հարավում գտնվող Կանդահարից անցնելով, հասներ Օմանի ծովի ափին գտնվող Պակիստանի Գվադար նավահանգիստ:

***

Նախնական հաշվարկների համաձայն, Աֆղանստանից անցնող այս գազամուղի տարողությունը 15 մլրդ խորանարդ մետր է: Ասիական զարգացման բանկն ստանձնեց այդ նախագծի ֆինանսավորումը: Այնուամենայնիվ, Աֆղանստանում անապահովության շարունակվելը, Թուրքմենստանում գազի փոխադրման ենթակառուցվածքների և արտահանման կարողությունների բացակայությունը, Պակիստանի տնտեսական դժվարությունները և 2006 թվականին Նիազովի  մահը արգելք հանդիսացան այդ նախագծի իրագործման ճանապարհին: Այնուհետև Թուրքմենստանի նոր նախագահ՝ Ղուրբանղոլի Բերդի Մոհամմեդովը ձգտեց իրագործել այդ նախագիծը: 2010թ. դեկտեմբերին, Թուրքմենստանի, Պակիստանի, Աֆղանստանի նախագահները և Հնդկաստանի վարչապետը համաձայնություն կնքեցին «TAPI»  կոչվող գազատարը կառուցելու մասին: Ի վերջո 2015թ. դեկտեմբերի 16-ին, մեկնարկեց այդ գազատարի կառուցումը:

1814 կմ երկարությամբ «TAPI» գազատարի 214կմ  Թուրքմենստանից, 774կմ Աֆղանստանից և 826 կմ Պակիստանից անցնելով հասնելու է մինչև Հնդկաստանի սահմանները: Գազատարը սկիզբ է առնելու Թուրքմենստանի Դոլաթաբադի գազի հանքավայրից, անցնելու է Աֆղանստանի Կանդակահրից, այնուհետև Պակիստանի Քուվեյթեից անցնելով ձգվելու է մինչև Հնդկաստանի Մուլթան քաղաքը: TAPI գազատարի կառուցումը շատ ծախսատար է Աֆղանստանի և Պակիստանի աշխարհագրական դիրքի, անվտանգության հատուկ պայմանների  և հեռավորության պատճառով: Հաշվարկների համաձայն, նախագծի իրագործման ծախսը 10 մլրդ դոլար է գնահատկվել: Ասիական զարգացման բանկի ֆինանսական աջակցությամբ TAPI գազատարի կառուցման աշխատանքում առանցքային դերակատարություն ունի Թուրքմենստանի գազի ազգային ընկերությունը, որի բաժնեմասերի 85 տոկոսը պատկանում է Թուրքմենստանի կառավարության, իսկ հինգ տոկոսն այլ երկրներին:

Պակիստանի Inter State Gas Systems-ը, Աֆղանստանի Afghan Gas Enterprise-ը և Հնդկաստանի GAIL-ն այն ընկերություններն են, որոնք պայմանագիր կնքելով, ստանձնել են TAPI գազատարի ֆինանսավորման մի մասը:

TAPI գազատարի խողովակաշար

Անվտանգության մարտահրավերները TAPI գազատարի նախագծի իրագործման ճանապարհին գոյություն ունեցող խոչընդոտներ են, որոնք ավելի վաղ ևս արգելք հանդիսացան Թրանս-Աֆղան և Սենթ-Գազ նախագծերի իրագործման ճանապարհին: TAPI գազատարի գլխավոր մասն անցնում է թալիբների վերահսկողության տակ գտնվող Աֆղանստանի ու Պակիստանի տարածքից: 2012թ. Աֆղանստանի նախկին նախագահ՝ Համեդ Քյարզայը հայտարարել էր, որ թալիբների հետ համաձայնության է եկել գազատարի անվտանգության աապահովման հարցով: Սակայն ոչ մի ապացույց չի եղել այդ կապակցությամբ: TAPI գազատարի իրագործման շուրջ թալիբների հետ համաձայնությունը կարելի է գնահատել Աֆղանստանի կառավարության և թալիբների միջև խաղաղության բանակցությունների, այդ խմբավորմանը պաշտոնապես ճանաչելու և միջին հոսանքի ամրապնդման շրջանակում: Մեծ թվով փորձագետներ այն համոզման են, որ այդ նախագծում Պակիստանի համագործակցությունը և այդ երկրի հետախուզական գործակալություն՝ ISA-ի մասնակցությունը տեղի է ունեցել թալիբներին վերահսկելու նպատակով: Սակայն դեռևս երեք անորոշություններ կան TAPI գազատարի նախագծի իրագործման հարցով: Նախ պարզ չէ, արդյոք Պակիստանը կարող է թալիբներին համոզել ապահովել գազատարի անվտանգությունը: Մյուս կողմից Մոլա Օմարի և Մոլա Ախթար Մանսուրի մահից հետո, թալիբների  միջև պառակտում է առաջացել: Հետևաբար ոչ միայն բացառվում է այդ նախագծի անվտանգության ապահովման հարցով թալիբները միասնական լինեն, այլև այդ խմբավորումը կարող է վտանգել նախագծի իրագործումը: Բացի այդ, Աֆղանստանի տարբեր շրջաններում ԻԼԻՊ-ի ներկայությունը և թալիբների ու իլիպականների միջև տարաձայնությունը TAPI նախագծի իրագործման ճանապարհին գոյություն ունեցող անվտանգության խնդիրներից են համարվում:

TAPI գազատարի ճանապարհը Պակիստանում

Բարեկամներ ներկայացրեցինք «Էներգիայի փոխանցման գծերը՝ տնտեսության և քաղաքականության գործոն» խորագրով հաղորդաշարի երկրորդ համարը: Շնորհակալ ենք մեզ ընկերակցելու համար: Այս հաղորդման ընթացքում փորձեցինք ձեզ ծանոթացնել «TAPI» գազատարի նախագիծը: Խոսեցինք Թուրքմենստանի գազային հսկա ռեսուրսների մասին և այն մասին որ Թուրքմենստանը ձգտում է Աֆղանստանի ու Պակիստանի ճանապարհով իր գազը փոխադրել Հնդկաստան, իսկ Հնդկական օվկիանոսի ճանապարհով արտահանել միջազգայն շուկաներ:

Հաղորդման մեկ այլ բաժնում նշեցինք, որ անվտանգության բացակայությունը TAPI գազատարի նախագծի իրագործման ճանապարհին գոյություն ունեցող գլխավոր մարտահրավերն է և թալիբներն ու ԻԼԻՊ-ը վտանգում են այս նախագծի իրագործումը: Հաջորդ հաղորդման ընթացքում խոսելու ենք TAPI գազատարի նախագծի վրա ազդող քաղաքական ու տնտեսական գործոնների մասին: