Հեղափոխության երկրորդ քայլը արտադրության թռիչքի ուղղությամբ (20)
Իրանը՝ իր անվտանգությունը պահպանելու համար, սպառնալիքներին համահունչ ավելացրել է պաշտպանական կարողությունները: Պաշտպանական արդյունաբերության փորձագետների ջանքերով այս տարի, որը գերագույն առաջնորդը անվանել է արտադրության թռիչքի տարի, այս նպատակին հասնելու համար կարևոր քայլեր են ձեռնարկվել: Այս զրույցի ընթացքում կանդրադառնանք այս թեմային:
Չնայած պատժամիջոցներին, օգտագործելով գիտելիքահենք ընկերություններում փորձագետների ստեղծագործական կարողությունն ու ջանքերը ԻԻՀ-ն կարողացել է բավարարել իր պաշտպանական կարիքների ավելի քան 90% -ը:
ԻՀՊԿ- ի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին մեկ տարի առաջ «Ռաադ 500» հրթիռի և նոր սերնդի հրթիռային և արբանյակային շարժիչների շահարկման արարողությանը, անդրադառնալով Իրանի գերագույն առաջնորդի խոսքերին, ով ասաց.«Հզորանալը իսլամական հանրապետության նոր պաշտպանական քաղաքականության հիմքն է», շեշտեց.«ԻԻՀ-ն իր իսկ փորձից և տրամաբանությունից սովորել է, որ պատերազմը կանխելու համար և ոչ միայն չպարտվելու, այլ թշնամուն հաղթելու համար ուժեղանալուց բացի այլ ճանապարհ չունի»:
Այս ջանքերի շարունակության արդյունքում, ներքին արդյունաբերության ոլորտում իրանցի փորձագետների ջանքերի շնորհիվ երկրի պաշտպանական կառուցվածքում օգտագործվել են առաջատար պաշտպանական տեղական համակարգեր, որոնք մրցունակ են ռազմական ուժի հավակնորդ երկրների հետ, ինչը համահունչ է միջազգային չափանիշներին և նույնիսկ որոշ առանձնահատկություններով գերազանցում են աշխարհի ռազմական մեծ ուժեր համարվող տերությունների պաշտպանական սարքավորումներն: Քոսար բնիկ կործանիչների, Ֆաթեհ սուզանավերի, Թուֆան և Ռաադ հակահրթիռային և հակառադարային զրահամեքենաների արտադրությունն այդ կարգի արտադրանքներ են:
Կարևորն այն է, որ Իրանի պաշտպանական դոկտրինայի մեջ այս կարողությունները մեծ նշանակություն ունեն պատերազմը կանխելու համար:
Ներկայումս հրթիռային գիտությունը պաշտպանական և հետազոտական ոլորտում ամենակարևոր ձեռքբերումներից մեկն է:
ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերը մուտք գործելով կամպոզիտային մարմինների ու շարժիչների արտադրության ոլորտ, քաշի նվազեցումից, արտադրության արագության ավելացումից ու հեշտացումից բացի նոր թռիչք են արձանագրել արդիական հրթիռների արտադրության ոլորտում:
Այսօր Իրանի հրթիռային կարողությունը բոլորի համար ապացուցված երևույթ է և Իրանի ժողովրդի ու իսլամական հեղափոխության թշնամիները խոստովանում են դա, այնպես որ ԱՄՆ-ի ՊՆ-ն Իրանի հրթիռային ուժը համարել է Արևմտյան Ասիայի ամենամեծ հրթիռային ուժը, որը սովորաբար ներառում է կարճ և միջին հեռահարության հրթիռներ:
Այժմ, կանխարգելիչ ու նույնիսկ հարձակողական ուժի առումով Իրանը իվիճակի է հենվելով իր ռազմական ուժին, կանգնել տարածաշրջանը ապակայունացնող հոսանքների դեմ: Այս կարողությունը նշանակում է, որ Իրանը ունի այն կարողությունը, որը թշնամուն կհրաժարեցնի Իրանի դեմ ռազմական ոտնձգություն կատարելու մտքից:
«Օդային ուժի դերը ազգային հեղինակության հարցում» թեմայով համաժողովում, նշելով որ օդային ուժը երկրի իշխանության մասն է, որի նպատակն է ցուցադրել ազգային վճռականությունը, Իրանի զինված ուժերի ԳՇ-ի պետ բրիգադային գեներալ Մոհամմեդ Բաղերին հստակեցրել է.«Երկրի օդուժի զարգացման հարցում կասկած չկա, և այդ առաջընթացը պետք է լինի այնպիսին, որ թշնամու հետ բախման դեպքում մենք թույլ չտանք նրանց վտանգել մեր օդային իշխանությունը, իսկ օդուժը կարողանա իրականացնել իր գործողությունները և լոգիստիկական աջակցություն ցուցաբերել ծովային ու ցամաքային ուժերին»:
Իրանի հակաօդային պաշտպանության կարողությունների աճն ու թռիչքը ցույց են տալիս, որ իրանցի երիտասարդները ունակ են նախագծել և արտադրել կառավարման համակարգեր, կառավարել ու արտադրել տարբեր պաշտպանական և կիբեր պաշտպանության սարքավորումներ: Իրանի պաշտպանական հզորությունն ապացուցված է բարձր մակարդակով: Իրանի օդային տարածքում ԱՄՆ-ի արդիական ԱԹՍ-ի խոցումը այս դեպքերից մեկն է:
ԱՄՆ-ի հրահրիչ քայլերի շրջանակներում 2019 թ. հունիս ամսին այդ երկրի մի հետախուզական ԱԹՍ մուտ գործեց Իրանի օդային տարածք: Մոբարաք լեռան Դիմաց այս ԱԹՍ-ն ԻՀՊԿ-ի օդուժի կրակի թիրախը դարձավ ու ոչնչացվեց:
CNN գործակալությունը այս կապակցությամբ գրեց.«Անցյալ շաբաթ ամերիկացիները 22000 ոտնաչափ բարձրության վրա սովորեցին իրենց ամենակարևոր դասերից մեկը»:
Նիք Վալեշի գրչին պատկանող «ԱՄՆ-ի 110 մլն. դոլար արժողությամբ ԱԹՍ-ի կործանումն Իրանի մասին ինչ տեղեկություններ է հաղորդում» խորագրով հաղորդման մեջ այս գործակալությունը նշել է.«Այս դեպքը Իրանի ռազմական կարողությունների հզորացման բացահայտ նմուշն է»:
Արեւմտյան Ասիայի եւ Հյուսիսային Աֆրիկայի հարցերով փորձագետ Ջերեմի Բինին անդրադառնալով Իրանի հակաօդային պաշտպանության հզորությանը Jeans Defense Weekly-ում գրել է.« Այս միջադեպը ցույց է տալիս, երբ իրանցիներն իսկապես ինչ-որ բան են ներդնում, իսկապես կարելի է հույս դնել դրա վրա: Մենք դա գիտեինք նրանց բալիստիկ հրթիռների մասին, բայց, ըստ ամենայնի, նույնն է Իրանի հակաօդային պաշտպանության համակարգի դեպքում»:
Իրանի պաշտպանական ուժը, իր զսպող ուժի մի կարևոր մասը ձեռք է բերել իր ռազմավարական խորքում պաշտպանական գործողություններ իրականացնելու արդյունքում: Նոր թռիչքային և էլեկտրոնային համակարգերի մշակմամբ՝ Իրանի զինված ուժերի կարողությունները ավիացիայի ոլորտում հասել են այնպիսի մակարդակի, որ ոչ մեկը չի համարձակվում ոտնձգություն կատարել երկրի տարածքում:
Ռենդի ինստիտուտը և ԱՄՆ-ի Ռազմածովային պատերազմի քոլեջը մի զեկույցում խոստովանում են, որ Իրանի երկինքը ծածկված է պաշտպանական առաջադեմ տեխնիկայով:
Այս հնարավորությունները ցույց են տալիս, որ ԻԻՀ-ն ամենայն հզորությամբ կպաշտպանի իր անվտանգությունը, եթե նրան սպառնան և ռազմական հարձակում իրականացնեն: Իրանի պաշտպանական դոկտրինայում այս կարողությունների նպատակը պատերազմի կանխարգելումն է: Արտադրական թռիչքի տարում պաշտպանական արդյունաբերության ոլորտում Իրանի քայլերը ռազմավարական նշանակություն ունեն: